• Latest news

Հիշողության խնդիրները տարեց հասակում կապված են կարեւոր ֆերմենտի հետ. Frontiers in Molecular Neuroscience

10 օգոստոսի, 2024  09:49

Յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ հիշողության կորստի պահեր է ունենում, հատկապես տարիքի հետ։ Բայց տարեց մարդիկ ոչ թե պարզապես դժվարությամբ են հիշում նոր տեղեկությունը, այլ նրանց համար ավելի դժվար է նաեւ մոդիֆիկացնել այդ հիշողությունները, երբ ի հայտ են գալիս նոր մանրամասներ։ Սակայն քիչ բան է հայտնի հիշողության թարմացման մեխանիզմների եւ այն մասին, թե ինչպես են այդ մեխանիզմները խախտվում տարիքի հետ կապված։

Հետազոտողների խումբը Փենսիլվանիայի համալսարանից հայտնաբերել է ֆերմենտ, որը նպաստում է տարիքային խանգարումներին հիշողության թարմացման պրոցեսում։ Այդ ֆերմենտի արգելակփակման դեպքում տարեց մկներն ավելի լավ են ընկալել նոր տեղեկությունը եւ աշխատել են այնպես, ինչպես իրենց երիտասարդ ցեղակիցները։

Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Frontiers in Molecular Neuroscience ամսագրում, կարող են հանգեցնել թերապեւտիկ թիրախների մշակմանը՝ բարելավելու համար կոգնիտիվ ճկունությունը տարեց հասակում։

Երբ հիշողությունը ձեւավորվում է, ուղեղը վերակառուցում է իրեն, որպեսզի պահպանի այն հիշողության մեջ մի պրոցեսի օգնությամբ, որը կոչվում է կոնսոլիդացիա։ Բջիջները մշակում են սպիտակուցներ սինապսում (արանք նեյրոնների միջեւ), որն ապահովում է կապը նյարդային բջիջների միջեւ՝ միացնելով այն բջիջները, որոնք ակտիվանում են հիշողության ձեւավորման ժամանակ։ Երբ հիշողությունը հիշվում է, այդ բջիջները գործում են միաժամանակ։

Այս հետազոտությունում գիտնականների թիմը ցանկացել է հասկանալ, թե ինչու նորմալ ծերանալու ժամանակ ավելի է դժվարամում հիշողությունը թարմացնելը։

Դա ստուգելու համար նրանք արգելափակել են 3 հիստոնային դիացետիլազան (HDAC3), ֆերմենտ, որը կարգավորում է գեների տրանսկրիպցիան՝ ԴՆԹ-ից ՌՆԹ հատվածից տեղեկատվության պատճենման պրոցես, որից արդյունքում ստացվում է ֆունկցիոնալ սպիտակուց։ Ցույց է տրվել, որ HDAC3-ը բացասաբար է ազդում հիշողության ձեւավորման եւ գեների էքսպրեսիայի վրա կոնսոլիդացիայի ժամանակ։

«HDAC3-ը սովորաբար խտացնում է քրոմատինը (ԴՆԹ եւ սպիտակուցների համալիր) եւ դժվարացնում տրանսկրիպցիան,- նշել է կենսաբանական ֆակուլտետի դոկտորանտ եւ հոդվածի առաջին հեղինակ Չադ Սմիսը։- Եթե մենք արգելափակենք այդ ֆերմենտային ակտիվությունը, դա կարող է օգնել ավելի բաց վիճակում պահել քրոմատինի վիճակը եւ բարելավել գեների էքսպրեսիան»։

Երբ HDAC3-ը արգելափակել են հիշողության ռեկոնսոլիդացիայի փուլում, դա կանխել է հիշողության կորստի տարիքային դեֆիցիտը։ Տարեց մկները ցուցադրել են այնպիսի բարձր արդյունքներ, ինչպես եւ նրանց երիտասարդ ցեղակիցները՝ հիշողության թարմացման առաջադրանքը կատարելիս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել