• Latest news

Եվրոպայում հայտնաբերվել են Զիկայի տենդին նմանվող վտանգավոր հիվանդության առաջին դեպքերը

10 օգոստոսի, 2024  12:38

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հանգստացողներին նախազգուշացրել է ռիսկերի մասին, հատկապես հղիների համար՝ կապված Զիկայի տենդին նմանվող հիվանդության բարձր մակարդակի հետ, այն բանից հետո, երբ Եվրոպայում հայտնաբերվել են հիվանդության առաջին դեպքերը՝ բերված Կուբայից եւ Բրազիլիայից, գրել է Politico-ն։

Հունիսին եւ հուլիսին Եվրամիության երկրներում գրանցվել է Օրոպուշ վիրուսի (OROV) 19 դեպք՝ զոոնոզ հիվանդություն, որը մարդուն փոխանցվում է վարակված մժղուկներից եւ մոծակներից. 12 Իսպանիայում, հինգ Իտալիայում եւ երկու Գերմանիայում։ Դրանք բոլորը կապված են եղել վերջերս Կուբա եւ Բրազիլիա կատարված ուղեւորությունների հետ, նշվել է ECDC հայտարարությունում։

Օրոպուշ վիրուսը կարող է առաջացնել տենդ, գլխացավ, սրտխառնոց, փսխում, մկանացավեր եւ ցավեր անոթներում, բայց այն հատկապես վտանգավոր է հղի կանանց համար։ Այն կարող է հանգեցնել վիժման, պտղի զարգացման խնդիրների եւ արատավոր ծնունդների, ասել են ECDC-ում։ Գործակալությունում ավելացրել են, որ այս հարցը դեռ «հետաքննվում» է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել