4-ամյա Լեսլի Քուկի մայրը պատմել է, որ հետեւում է, թե ինչպես է իր քառամյա որդին պայքարում կյանքի համար այն բանից հետո, երբ որովայնի ցավը մատնանշել է երիկամների հազվադեպ հիվանդության մասին, գրել է Kent Online-ը։
Լեսլի Քուկին ախտորոշել են «Վիլմսի ուռուցք» կամ նեֆրոբլաստոմա, այն բանից հետո, երբ նա արթնացել եւ որովայնին թենիսի գնդակի չափ ուռուցք է հայտնաբերել։
Նրա հիվանդությունը արդեն 4-րդ փուլում է, այն տարածվել է թոքերում, լյարդում, գլխավոր աորտայում եւ ողնաշարում։
Տղայի 32-ամյա մայրը՝ Ջեսիկան, երկու աղջի էլ ունի՝ Ալիշան եւ Ջոզին։ Նա մշտապես խնամում է Ջոզիին, որը կույր է, տառապում է աուտիզմով եւ միկրոցեֆալիայով՝ հիվանդություն, որի դեպքում գլուխը եւ ուղեղը աննորմալ են զարգանում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր