• Latest news

Ամերիկացիների 71 տոկոսն աջակցում է լեգալ էվթանազիային

12 օգոստոսի, 2024  10:49

Ամերիկացիների մեծ մասը՝ 71 տոկոսը, կարծում է, որ բժիշկներին պետք է «օրենքով թույլ տրվի դադարեցնել պացիենտի կյանքը մի ինչ-որ անցավ միջոցով, եթե պացիենտն ու նրա կինը կամ ընտանիքը խնդրում են այդ մասին»։ Հարցվածների 39 տոկոսը կյանքից հեռանալու այդ միջոցն անվանել է բարոյապես ոչ ճիշտ։ Այսպիսի արդյունքներ է ցուցադրել Gallup-ի վերջերս իրականացրած հետազոտությունը։

Միեւնույն ժամանակ, բժշկի օգնությամբ ինքնասպանությունը (doctor-assisted suicide)՝ տերմին, որն օգտագործվում է այն ժամանակ, երբ պացիենտներն իրենց կյանքն ավարտում են բժշկի օգնությամբ, ավելի քիչ աջակցություն է գտնում հարցվողների շրջանում։ Ամերիկացիների 66 տոկոսը կարծում է, որ բժիշկներին պետք է «օրենքով թույլ տրվի օգնել պացիենտին ինքնասպանություն գործել» անուժելի պացիենտների դեպքում, որոնք ահավոր ցավեր ունեն եւ խնդրում են այդ մասին, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Բժշկի օգնությունը կյանքից ինքնակամ հեռանալու հարցում օրինական է ԱՄՆ 11 նահանգներում՝ խիստ պահանջների պահպանման պայմանով։ Ոչ մի նահանգ ներկայում էվթանազիա չի թույլատրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է