• Latest news

Լյարդի որոշ վնասվածքներ հնարավոր է՝ անդառնալի չլինեն

12 օգոստոսի, 2024  16:15

Լյարդը, չնայած իր ամբողջ դիմացկունությանը, այդուհանդերձ լուրջ հետևանքներով հիվանդություններ հրահրող սթրեսների և ծերացման բացասական հետևանքների նկատմամբ խոցելի է: Duke Health հետազոտական ​​թիմն առաջարկել է ժամանակը ետ շրջել և վերականգնել այս օրգանը:

Մկների վրա կատարված գիտափորձերի ժամանակ օգտագործվել են նաև մարդու լյարդի հյուսվածքները։ Գիտնականները պարզել են, որ ծերացման գործընթացն ուղեկցվում է լյարդի մի շարք բջիջների մահացմամբ։ Սակայն մասնագետներին հաջողվել է կենդանիների մոտ ետ շրջել այդ գործընթացը ՝ կիրառելով հետազոտվող դեղամիջոցը:

Nature Aging հանդեսում նկարագրված հայտնագործությունը խոստումնալից է լյարդի տարբեր տեսակի վնասներից տառապող միլիոնավոր մարդկանց համար: Ամենից հաճախ դա ծերացման արդյունք է՝ նյութափոխանակության սթրեսի, բարձր խոլեստերինի, ճարպակալման, շաքարախտի և այլ գործոնների պատճառով:

Դյուկի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներն ապացուցել են, որ լյարդի ծերացումը թերևս մասամբ շրջելի է, գրում է PlanetToday-ը։ Գիտնականները որոշել են բացահայտել՝ ինչպես է զարգանում լյարդի ոչ ալկոհոլային հիվանդությունը ՝ վերածվելով ցիռոզի, իսկ լյարդի սպիացումից հետո օրգանն առհասարակ սկսում է չգործել: Իսկ ամբողջ աշխարհում լյարդի ոչ ալկոհոլային պաթոլոգիայի նման գործընթացներ դիտվում են մարդկանց մեկ երրորդի շրջանում։

Հետազոտողները հայտնաբերել են ծերացման ժամանակ ֆերրոպտոզի, այսինքն՝ հեպատոցիտների բջիջների մահվան գործընթացը։ Վատ սնուցման դեպքում լյարդի ծանրաբեռնվածությունը մեծանում է, և այդ ալգորիթմը արագանում է: Ավելին, ֆերրոպտոզը բացասաբար է անդրադառնում այլ օրգանների աշխատանքի վրա, որոնք իրենց հերթին տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստանում։

Այնուհետև գիտնականները մկների վրա փորձարկել են Ֆերոստատին-1 դեղամիջոցը, որը նկատելի արդյունքներ է ցույց տվել՝ արգելակելով ծերացման և լյարդի բջիջները վնասման գործընթացը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է