• Latest news

Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) կարող է փոխարինել սրտի ինվազիվ հետազոտություններին

12 օգոստոսի, 2024  20:50

Նոր  հետազոտությունը ցույց է տվել, որ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) կարող է փոխարինել սրտի ինվազիվ հետազոտությունները, քանի որ այն ի վիճակի է հուսալիորեն չափել ճնշումը սրտի ներսում և կանխատեսել՝ արդյոք հիվանդի մոտ կզարգանա՞ սրտի անբավարարություն:

Արևելյան Անգլիայի համալսարանի (UEA) և Լոնդոնի Թագուհի Մերի համալսարանի իրականացրած հետազոտությունը միաժամանակ բացահայտել է սրտի ներսում սրտի անբավարարության հանգեցնող ճնշման բարձրացման հիմնական ռիսկի գործոնները:

Վերոնշյալ ռիսկի գործոններին են առնչվում 70-ից բարձր տարիքը, արյան բարձր ճնշումը, ճարպակալումը, ոգելից խմիչքի օգտագործումը և արական սեռին պատկանելու հանգամանքը:

Մեծ Բրիտանիայի Կենսաբանկի ավելի քան 39 հազար մասնակիցների տվյալները վերլուծելուց հետո գիտնականները պարզել են, որ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) միջոցով հայտնաբերված ճնշման փոփոխությունները կարող են առանց ինվազիվ միջամտությունների բացահայտել սրտի անբավարարության վտանգը:

«Այս գործոնները՝  70 տարեկանից բարձր տարիքը, արյան բարձր ճնշումը, ճարպակալումը, ոգելից խմիչքի օգտագործումը և արական սեռը համադրելով՝ մենք մշակել ենք մոդել՝ կանխատեսելու համար անհատի օրանիզմում սրտի անբավարարության ռիսկը: Այս նվաճումը հնարավորություն է տալիս կանխարգելել, վաղահաս հայտնաբերել և բուժել սրտի անբավարարությունը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բազմաթիվ կյանքեր փրկել»,- հավելել են գիտնականները։

Սրտի մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան սկանավորման տեսակ է, որի ժամանակ կիրառվող հզոր մագնիսներն ու ռադիոալիքները հնարավորություն են ընձեռում ստեղծել սրտի մանրամասն պատկերներ: Ի տարբերություն ռենտգենյան կամ համակարգչային տոմոգրաֆիայի, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիան վնասակար ճառագայթում չի կիրառում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել