• Latest news

Փոքրիկների համար պլանշետների կիրառումն իբրև «էլեկտրոնային դայակ» հղի է էլ ավելի մեծ թվով հիստերիկ վիճակներով

12 օգոստոսի, 2024  23:33

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ պլանշետների կիրառումը որպես «էլեկտրոնային դայակներ» փոքր երեխաների համար կարող է հանգեցնել ավելի շատ հիստերիկ վիճակների, ինչը, իր հերթին, կարող է նյարդայնացնել ծնողներին, որոնք փորձելով հանգստացնել իրենց երեխային՝ նրանց պլանշետ են տալիս:

Նման տեսակի «արատավոր շրջանը» կրկնվել է հետազոտության մասնակից կանադացի դեռահասներից շատերի վաղ տարիքում: Արդյունքում, ըստ հետազոտողների, «վաղ մանկության ժամանակ պլանշետների օգտագործումը կարող է խաթարել զայրույթն ու հիասթափությունը կառավարելու ունակությունը և փոքր երեխաների մեջ էլ ավելի հաճախակի զայրույթի բռնկումների հանգեցնել»։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics հանդեսում: Ինչպես նշում են գիտնականները, նախադպրոցական տարիքը «հուզական կարգավորման հմտությունների զարգացման առումով անչափ զգայուն ժամանկաշրջան է»։ Մանչուկները հաճախ հակված են լացելու և գոռալու: Բայց տարիների ընթացքում նրանք հասունանում են և շատ ավելի լավ են վերահսկում սեփական զայրույթն ու հիասթափությունը: Սակայն դրա համար նրանք ծնողների ուշադրության կարիքն ունեն։ Հետազոտողների կարծիքով՝ երեխաները սովորում են կարգավորել զգացմունքները երկու եղանակով։

Նախ, ծնողները կարող են ուղղակիորեն սովորեցնել երեխաներին վերահսկել սեփական հուզական պոռթկումները, երբ դրանք ի հայտ են գալիս։ Երկրորդ՝ երեխաներն ուշի-ուշով հետևում են ծնողներին՝ պարզելու համար՝ ինչպես են մեծահասակները սեփական հույզերից գլուխ հանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել