Հետազոտությունը, որն իրականացվել է Ասթոնի համալսարանում, ցույց է տվել, որ փոքր երեխաները հաճախ նույնպիսի սննդային վարք են ցուցաբերում, ինչպես եւ նրանց ծնողները, ընդ որում՝ ծնողների սնվելու սեփական ոճը ազդում է այն բանի վրա, թե ինչպես են նրանք կերակրում իրենց երեխաներին, գրել է News Medical Life Sciences-ը։
Հետազոտության արդյունքների հիման վրա գիտնականները ենթադրել են, որ ծնողները կարող են օգնել, որպեսզի երեխաների մոտ ձեւավորվի առողջ սննդային վարք՝ կապված այն բանի հետ, թե ինչպես են իրենք սնվում եւ ինչպես են կերակրում իրենց երեխաներին։ Հետազոտողների խումբը՝ պրոֆեսոր Ժաքլին Բլիսեթի գլխավորությամբ (Ասթոնի համալսարանին կից Ասթոնի առողջության եւ նյարդաբանության դպրոց), խնդրել է ծնողներին գնահատել իրենց սեփական սննդային վարքը եւ որոնել կապեր իրենց եւ իրենց երեխաների այդ վարքի միջեւ։
Հետազոտողները ծնողներին բաժանել են չորս կարգի՝ «բնորոշ», «մոլի», «հուզական» եւ «սննդի օգտագործումից խուսափողներ»։
Բնորոշկարգի ծնողները կազմել են 4,14 տոկոս, նրանք աչքի չեն ընկնում էքստրեմալ վարքով։ Մոլիները (37,3 տոկոս) աչքի են ընկնում ուտելիքի հանդեպ բարձր մոտեցմամբ, օրինակ՝ ուտում են ի պատասխան սննդային ազդանշանների, այլ ոչ թե ըստ քաղցածության։ Հուզականները (15,7 տոկոս) նույնպես ուտում են ի պատասխան հույզերի, բայց այնպիսի բավականություն չեն ստանում ուտելիքից, ինչպես մոլիները։
Նրանք, ովքեր նախընտրում են խուսափել ուտելիքից (5,6 տոկոս), խիստ ընտրական վերաբերմունք ունեն ուտելիքի հանդեպ եւ դրանից մեծ բավականություն չեն ստանում։ Երեխայի եւ ծնողների միջեւ ուղիղ կապը հատկապես ակնհայտ էր մոլի կամ ուտելուց խուսափող ծնողների պարագայում, նրանց երեխաները, որպես կանոն, նման սննդային վարք են ունեցել։
Մոլի եւ հուզական կարգի ծնողները սնունդն օգտագործել են երեխային հանգստացնելու համար, որն, իր հերթին, ունեցել է մոլի կամ հուզական սնվելու հակում։
Այնտեղ, որտեղ ծնողները (մոլի եւ հուզական) ապահովել են մթերքների հավասարակշռված եւ տարատեսակ տեսականի, երեխան ավելի քիչ հավանականությամբ է նման վարքագիծ դրսեւորել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր