Մեր ուղեղը մեկնաբանում է վիզուալ տեղեկությունը՝ այն համադրելով մեր տեսածի եւ գիտեցածի հետ։ Neuron ամսագրում հրապարակված հետազոտությունը, որը կատարել է Շամպալիմո ֆոնդը (Champalimaud Foundation), բացահայտում է ուղեղում վիզուալ գիտելիքների պահպանման եւ օգտագործման մեխանիզմը։ Հետազոտողները հայտնաբերել են, որ նեյրոնները կապված են միմյանց հետ թվում է, թե իրար հետ չկապված հասկացություններով։
Ուղեղի տեսողական համակարգը բաղկացած է հատվածների ցանցից, որոնք աշխատում են միմյանց հետ կապված, ընդ որում՝ ստորին հատվածները մշակում են պարզ դետալները (օրինակ՝ տարածության ոչ մեծ տեղամասեր, գույներ, սահմաններ), իսկ վերին հատվածները ավելի բարդ հասկացություններ են ներկայացնում (օրինակ՝ տարածության մեծ տեղամասեր, կենդանիներ, դեմքեր)։
Վերին հատվածների բջիջները «հակառակ կապ» են ուղարկում ստորին հատվածներ, ինչը թույլ է տալիս նրանց ուսումնասիրել եւ ներդնել իրական հարաբերություններ, որոնք ձեւավորվում են փորձով։
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է տեսողական փորձն ազդում հակառակ կապի ձեւավորման վրա, որոնց ֆունկցիոնալ դերը մնում է զգալի չափով անհայտ։
«Մենք ցանկանում էինք հասկանալ, թե ինչպես են հակառակ կապի այդ պրոյեկցիաները պահպանում տղեեկությունը շրջակա աշխարհի մասին։ Դրա համար մենք ուսումնասիրեցինք վիզուալ փորձի ազդեցությունը մկների հակառակ կապի պրոյեկցիայի վրա ստորին տեսողական հատվածում, որը կոչվում է V1։ Մենք աճեցրինք մկների երկու խմբեր տարբեր ձեւով. մեկը՝ մշտական լուսավորման նորմալ պայմաններում, մյուսը՝ մթության մեջ։ Այնուհետեւ մենք նկատեցինք, թե ինչպես են հակառակ կապի կապերը եւ բջիջները արձագանքում տեսողության դաշտի տարբեր հատվածներին»,- պատմել են հետազոտության հեղինակները։
«Մենք հայտնաբերեցինք, որ տեսողական ընկալման ժամանակ հակառակ կապը ավելի մեծ կոնտեքստուալ եւ նոր տեղեկություն է տրամադրում՝ բարձրացնելով տեղեկություն քաղելու V1 բջիջների ունակությունը վիզուալ տեսարանի ավելի լայն հատվածից։ Այս էֆեկտը կախված էր վերին տեսողական հատվածի աղբյուրից. հակառակ կապի պրոյեկցիան ավելի խոր շերտերից ավելի մեծ հավանականությամբ էր տեղեկություն հաղորդում շրջակա աշխարհի մասին վերին շերտերի պրոյեկցիայի համեմատ»,- նշել են գիտնականները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր