Լյարդի ցիռոզով տառապող մարդիկ կարող են ախտանշանների որոշակի թեթեւության հասնել ձգումների եւ մեդիտացիայի օգնությամբ։
Միչիգանի համալսարանի գիտանակնների իրականացրած հետազոտության ընթացքում համեմատվել են գիշերային մկանային սպազմների բուժման երկու մեթոդներ, եւ պարզվել է, որ դրանք երկուսն էլ արդյունավետ են։ Արդյունքում՝ հրապարակվել է «Ռանդոմիզացված RELAX վերահսկվող հետազոտություն. ձգումն ընդդեմ մեդիտացիայի գիշերային մկանային սպազմների ժամանակ» հոդվածը, որը հրապարակվել է Liver International ամսագրում։
Լյարդի ցիռոզ ունեցող յուրաքանչյուր երեք մարդուց երկուսը մկանային սպազմներ է ունենում գիշերները, որոնք արթնացնում են նրան։ Քանի որ այդ սպազմները ընդհատում են հանգիստը, դրանք խորացնում են այլ ախտանշանները։ Նախորդ հետազոտության ընթացքում Միչիգանի բժիշկները պարզել են, որ մկանային սպազմները ամենամեծ ազդեցությունն են թողնում կյանքի որակի վրա այլ ախտանշանների համեմատ՝ կապված լյարդի ցիռոզի հետ, ինչը դրանց բուժումն առաջնահերթ է դարձնում։
«Մենք ցանկացել ենք թեստավորել ցնցումների բուժման երկու տարբեր մեթոդ. դրանցից մեկը մեդիտացիան է, մյուսը՝ ֆիզիկական ձգումը, որպեսզի կանխվի ցնցումների առաջացումը,- ասել է բժշկության դոկտոր, Միչիգանի համալսարանի լյարդի ցիռոզի բուժման ծրագրի տնօրեն եւ հոդվածի առաջատար հեղինակ Էլիոթ Թապերը։- Արդյունքում՝ մենք հայտնաբերեցիքն, որ երկու միջամտություններն էլ զգալիորեն նվազեցրել են ցնցումների ծանրությունը եւ բարելավել կյանքի որակը, ինչը մի փոքր անսպասելի էր»։
Անսպասելի արդյունք էր մեդիտացիայի էֆեկտը։ Հետազոտողները մեդիտացիան ընտրել են որպես ակտիվ դատարկահաբ նախորդ հետազոտություններից հետո՝ նվիրված գիտակցվածության մեթոդներին նրանց համար, ովքեր խնամում են լյարդի ցիռոզ ունեցող մարդկանց։
Հետազոտության ընթացքում ինչպես մեդիտացիայի խմբի, այնպեսլ է ձգումների խմբի մասնակիցները տեղեկացրել են ցնցումների արտահայտվածության կրճատման եւ քնի բարելավման մասին։
Թապերն իր հոդվածում ընդգծում է, որ այդ պոտենցիալը մեդիտացիան դարձնում է գրավիչ մեթոդ, որն արժանի է հետագա ուսումնասիրման։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր