«Ռոսբիոտեխ» համալսարանի կենսատեխնոլոգիայի եւ կենսաօրգանական սինթեզի արտադրանքի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Դմիտրի Կուլիկովը «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է, թե ամեն օր որքան շոկոլադ կարելի է օգտագործել առողջությանը վնաս չպատճառելով։
«Սկսած երեք տարեկանից՝ կարելի է տալ բնական շոկոլադ՝ չգերազանցելով օրական 20-30 գրամը։ Ավելի մեծ տարիքում թույլատրվում է 50-60 գրամ, ցանկալի է մուգ շոկոլադ լրացուցիչ հավելումների նվազագույն քանակությամբ՝ թխվածքաբլիթ, մարմելադ, փքեցված բրինձ»,- ասել է Կուլիկովը։
Մասնագետի խոսքով՝ շոկոլադն ազդում է որպես փափուկ եւ անվտանգ տոնայնացնող միջոց՝ ի հաշիվ դրանում պարունակվող տեոբրոմին ալկալոիդի։ Ամենագլխավորն այն է, որ տոնայնացնում է եւ կախվածություն չի առաջացնում։ Այդ ալկալոիդը պաշտպանում է ատամների էմալը եւ մասնակցում դրա վերահանքայնացմանը։
Մուգ դառը շոկոլադը պրոանտոցիանիդների՝ հզոր հակաօքսիդանտների եւ եթերայուղերի աղբյուր է, դրանք բարձրացնում են «լավ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ նվազեցնում «վատի» պարունակությունը, ինչը իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների եւ աթերոսկլերոզի առաջացման հավանականությունը։
Կարեւոր դեր է խաղում տրիպտոֆանը՝ ամինաթթու, որը խթանում է սերատոնինի արտադրությունը, դա բնական հակադեպրեսանտ է (երջանկության հորմոն)։ Մուգ շոկոլադն օրգամիզմից հեռացնում է կորտիզոլը եւ կատեխոլամինները, որոնք մասնակցում են սթրեսի առաջացմանը։ Բնական շոկոլադում կա կոֆեինի առավելագույն քանակությունը, ինչը թույլ է տալիս խթանել մարդու ակտիվությունը։
Կուլիկովն ավելացրել է, որ շոկոլադի գլխավոր թերությունը բարձր կալորիականությունն է (մոտ 500 կիլոկալորիա 100 գրամում), ինչպես նաեւ ավելացված շաքարի եւ ճարպի մեծ քանակությունը։ Այն չպետք է ուտեն նրանք, ովքեր պատրաստվում են նիհարել կամ շաքարային դիաբետ ունեն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր