Առնվազն 27 նահանգներ հայտնել են վիրուսի ակտիվության աճի մասին, ըստ ABC News-ի՝ դրա մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից (CDC)՝ ելնելով կեղտաջրերի վերաբերյալ ստացված տվյալները:
Ըստ VOA-ի՝ COVID-19-ն այժմ ակտիվորեն տարածվում է երկրի շատ մասերում, իսկ ամենաբարձր ցուցանիշները դեռևս նկատվում են Միացյալ Նահանգների արևմուքում, և վիրուսը ակտիվ է նաև հարավում, փոքր-ինչ ավելի քիչ՝ միջին արևմուտքում և հյուսիս-արևելքում։
Վիրուսի ակտիվության ներկա մակարդակը մոտենում է ձմռանը դիտվող մակարդակներին, երբ սովորաբար շնչառական հիվանդությունների տարածվածության աճ է նկատվում, բայց մնում է ավելի ցածր:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն արդեն խորհուրդ է տվել, որ բոլոր մեծահասակները և 6 ամսականից բարձր երեխաներն այս սեզոնում թարմացված պատվաստանյութ ստանան:
Այս հանձնարարականն ուժի մեջ կմտնի պատվաստանյութերը հասանելի լինելուն պես: Ակնկալվող մատակարարման ժամկետը դեռևս չի հայտարարվել, սակայն նախորդ տարիներին պատվաստանյութն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին արդեն հասանելի էր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր