• Latest news

Նշվել է անգլիալեզու այն երկիրը, որը վերջին 30 տարիների առաջատարն է կյանքի տեւողության գծով

14 օգոստոսի, 2024  14:28

Չնայած Ավստրալիան տուն է հանդիսանում աշխարհի ամենավտանգավոր կենդանիների մի մասի համար, այն անգլիալեզու աշխարհում կյանքի տեւողությամբ վերջին երեսուն տարիների առաջատարն է։ Ինչ վերաբերում է անգլիալեզու երկրներին, որոնք եկամտի բարձր մակարդակ ունեն, ապա, սոցիոլոգների տվյալներով՝ Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողների գլխավորությամբ, իռլանդացիները ցուցադրել են կյանքի տեւողության ամենամեծ աճը, այն դեպքում, երբ ամերիկացիները վերջին տեղում են 1990-ականներից ի վեր։

Հետազոտողների թիմը իր եզրակացությունները հրապարակել է BMJ Open ամսագրում։

Գիտնականները համեմատել են կյանքի սպասվող տեւողությունն ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում, Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում՝ օգտագործելով Մարդկանց մահացության տվյալների շտեմարանի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մահացության մասին տվյալների շտեմարանի տվյալները 1990-2019թթ.։

Նրանք ուսումնասիրել են ըստ սեռի, տարիքի եւ անհատական ու համալիր 18 կարգերի տվյալները մահվան պատճառների մասին, ներառյալ օնկոլոգիական հիվանդությունները, թմրանյութերի եւ ալկոհոլի հետ, հրազենի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված մահերը։

Նրանք նաեւ ուսումնասիրել են կյանքի սպասվող տեւողությունը յուրաքանչյուր երկրում, որպեսզի պարզեն աշխարհագրական անհավասարությունը ըստ տարածաշրջանների։ Հետազոտողները հայտնաբերել են, որ ավստրալացիները ունեցել են ամենաբարձր կյանքի տեւողությունը. կանայք ապրել են 4 տարով ավելի երկար, իսկ տղամարդիկ՝ 5 տարով ավելի երկար, քան նրանց ամերիկացի գործընկերները։ Իռլանդացիները ցուցադրել են սպասվող կյանքի տեւողության ամենամեծ աճը. տղամարդկանց կյանքի տեւողությունն ավելացել է մոտ 8 տարով, կանանցը՝ ավելի քան 6,5 տարով։ Ամերիկացիների մոտ եղել է կյանքի սպասվող ամենացածր տեւողությունը. 2019թ. կանայք ապրել են միջինը մոտ 81,5 տարի, իսկ տղամարդիկ՝ 76,5 տարի։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել