Լարված աշխատանքի հետևանքով առաջացած աշխատանքային սթրեսը և ջանքերի ու պարգևների միջև անհավասարակշռությունը կարող են մեծացնել նախասրտերի ֆիբրիլյացիայի (atrial fibrillation) զարգացման ռիսկը, ասված է Journal of the American Heart Association հանդեսում հրապարակված նոր հետազոտության մեջ:
Նախասրտերի ֆիբրիլյացիան առիթմիայի ամենատարածված ձևն է՝ սրտի ռիթմի խախտումը: Դա կարող է հանգեցնել ուղեղի կաթվածի, սրտի անբավարարության կամ սրտանոթային այլ բարդությունների:
Ամերիկյան սրտիաբանների ասոցիացիան կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը ԱՄՆ-ում ավելի քան 12 միլիոն մարդ տառապելու է սրտի հիվանդություններից և մինչև 2024 թվականը՝ ուղեղի կաթվածից:
Նախորդ հետազոտությունները բարձր աշխատանքային ճնշումը և ջանքերի և պարգևների անհավասարակշռությունը կապում էին սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի հետ: Այս ոհետազոտությունն առաջինն է, որն ուսումնասիրում է երկու հոգեսոցիալական աշխատանքային սթրեսային գործոնների անբարենպաստ ազդեցությունը նախասրտերի ֆիբրիլյացիայի վրա, ասում է հետազոտության ավագ հեղինակ, փիլիսոփայության դոկտոր, Քվեբեկի Լավալի համալսարանի մասնագիտական և սրտանոթային համաճարակաբան Քսավյե Թրուդելը:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ աշխատանքին առնչվող սթրեսները կարող են կարևոր գործոններ լինել կանխարգելման ռազմավարություններում ներառելու համար: Աշխատավայրում հոգեսոցիալական սթրեսների բացահայտումն ու դրանց վերացումը կարևոր է առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու համար, որը օգուտ կբերի ինչպես անհատներին, այնպես էլ կազմակերպություններին, որտեղ նրանք աշխատում են», - նշել է Թրուդելը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր