• Latest news

Աֆրիկայում կապիկի ծաղկախտի պատճառով առողջապահության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել

14 օգոստոսի, 2024  21:38

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Աֆրիկայի կենտրոնը (Africa CDC) մայրցամաքային առողջապահական արտակարգ իրավիճակ (PHECS) է հայտարարել mpox (monkey pox- կապիկի ծաղկախտի նոր անվանումը) տարածման պատճառով: Դրա մասին հայտնել է CDC-ի գլխավոր տնօրեն Ժան Կասենիան։

«Mpox-ը ներկա պահին հատել է սահմաններն ու ախտահարում է մեր մայրցամաքի հազարավոր մարդկանց», - ըստ РБК-ի՝ ասել է նա:

Կասենիան պարզաբանել է, որ «մարդկանց և ապրանքների տեղաշարժը» չի ընդհատվելու։ Նա հավելել է, որ ինքն Աֆրիկայում 200 հազար չափաբաժին պատվաստանյութի գնման և արագ բաշխման վերաբերյալ CDC-ի և պատվաստանյութ արտադրող Bavaria Nordic-ի միջև եռակողմ համաձայնագիր է ստորագրել։ Բացի դրանից, երկու շաբաթվա ընթացքում կհրապարակվի ազգային ծրագրերի վրա հիմնված միասնական մայրցամաքային արձագանքման ծրագիր:

CDC-ի տվյալներով՝ 2022 թվականի սկզբից ի վեր Աֆրիկայում գրանցվել է կապիկի ծաղկախտի 1267 հաստատված դեպք և մայրցամաքի 13 երկրներում 226 մահ (դեպքերի մահաբեր վախճանի մակարդակը 17,8%):

Ամենաշատ վարակման դեպքերը գրանցվել են Նիգերիայում (756 վարակման դեպք, 7 մահ), Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (319 դեպք, 204 մահ) և Գանայում (116 դեպք, 4 մահ): Վերջին երեք ամիսների ընթացքում Բենինում, Կոնգոյում, Մարոկկոյում, Սիերա Լեոնեում և Հարավային Աֆրիկայում mpox վարակի ոչ մի դեպք չի գրանցվել:

Այս շաբաթ, ըստ CDC-ի, գրանցվել է վարակի հինգ նոր դեպք՝ 3-ը Նիգերիայում և 2-ը՝ Լիբերիայում: Մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել