• Latest news

Պարոդոնտոզը անբուժելիությամբ սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո երրորդ տեղում է

25 դեկտեմբերի, 2013  10:20

Պարոդոնտոզը հարատամնային հյուսվածքի համակարգային բորբոքումն է: Հանդիպում է բավականին հազվադեպ՝ ոչ հաճախ քան հիվանդների 1-8%-ի մոտ, բայց երրորդ տեղում է անբուժելիության մակարդակով սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո: Այս հիվանդության կանխարգելման, առաջին կլինիկական նշանների եւ պարոդոնտիտից դրա տարբերության, ինչպես նաեւ բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման մասին NEWS.am Medicine հարցազրույցում խոսեց «Վան» ստոմատոլոգիական կլինիկայի պարոդոնտոլոգիայի բաժնի վարիչ Վիկտորիա Կիլիկյանը:

Դժվար մասնագիտություն եք ընտրել՝ հաշվի առնելով, որ պարադոնտոզը չի բուժվում...

Այո՛, պարոդոնտոլոգիան երրորդ տեղում է անբուժելիության մակարդակով, սրտի հիվանդություններից եւ քաղցկեղից հետո: Բայց, մյուս կողմից, պետք չէ դրա վրա կետնրոնացնել ուշադրությունը: Երբ գնում են սրտաբանի մոտ չեն մտածում, որ ինֆարկտը չի բուժվում: Պարոդոնտոզի ծագումնաբանությունը ամբողջությամբ ուսումնասիրված չէ: Դա չոր, քրոնիկ,  ատրոֆիկ պրոցես է , որը դժվար է կանգնեցնել: Առավել հաճախ այն փոխանցվում է գենետիկորեն: Հաճախ պարոդոնտոզը զարգանում է այլ հիվանդությունների ֆոնի վրա, օրինակ՝ աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, աղեստամոքսային համակարգի խանգարումների, հիպովիտամինոզների եւ այլն: Ազդում են  նաեւ ատամը շրջապատող հյուսվածքի արյունամատակարարման առանձնահատկությունների պատճառով (անոթների աթերոսկլերոտիկ  փոփոխություններ) այդ հատվածի սնուցման  խանգարումները:   Մարդկանց 98%-ը տառապում է հարատամնային հյուսվածքի տարբեր ախտաբանություններով, բայց նրանցից միայն  4%-ն է տառապում պարոդոնտոզով: Այն հազվադեպ է հանդիպում: Ավելի հաճախ հանդիպում է պարոդոնտիտ՝ ինֆեկցիոն բորբոքային պրոցես, որն իր հերթին հանգեցնում է լնդերի հետ կապված խնդիրներ առաջացնող բարդությունների եւ ոսկրային հյուսվածքի բարդությունների: Գոյություն ունեն պարոդոնտիտի զարգացմանը նպաստող բազում պատճառներ:

Ինչպե՞ս տարբերել պարոդոնտիտը պարոդոնտոզից: Որո՞նք են պարոդոնտոզի առաջացման նշանները:

«Պարոդոնտոզին» վերագրվող կլինիկական նշանները (ատամնաքարի առաջացումը, լնդային գրպանիկներից թարախանման արտադրությունը, ատամների շարժունությունը) իրականում պարոդոնտիտի դասական դրսեւորումներն են: Պարոդոնտոզին բնորոշ են ատամների լավ ֆիքսացիան, ատամների վզիկի մերկացում առանց թարախի եւ լնդային գրպանիկների:

Ինչպես հայտնի է, բժշկության գլխավոր սկզբունքը ՝ կանխարգելումն է:

Այո՛:Այդ պատճառով ես իմ հիվանդներին ասում են, որ ես բժիշկ չեմ, ես ուսուցիչ եմ: Սովորեցնում եմ, ինչպես պահպանել ատամները:  Հիվանդությունը դառնում է անբուժելի, եթե դու չգիտես էլեմենտար հիգիենայի կանոնները: Շատերը նույնիսկ չգիտեն ատամի խոզանակից օգտվելու ճիշտ ձեւը: Պարոդոնտիտ կարող են առաջացնել ատամնափառը, անորակ պլոմբը, բերանի խոռոչում տեղադրվող սխալ կառուցվածքները, սխալ կծվածքը, ինչը խաթարում է ատամների ինքնամաքրման պրոցեսը սնունդը ծամելու ժամանակ, եւ ծանրաբեռնվածության անհավասարաչափ բաշխում է առաջացնում։ Որոշ ատամների բացակայությունը նույնպես բարձրացնում է մյուս ատամների ծանրաբեռնվածությունը:  Չմաքրելով ատամնանստվածքը՝ չի կարելի նոր ատամներ տեղադրել: Դա հետագայում կարող է  լնդերի բորբոքում առաջացնել: Անոթային հիվանդությունները, իմունիտետը, հորմոնալ խանգարումները, ընդհանուր համակարգային հիվանդությունները եւ մնացած ամեն ինչը, իրենց հետքն են թողնում բերանի խոռոչի լորձաթաղանթի եւ հարատամնային հյուսվածքի վիճակի վրա: Ճիշտ  բացահայտելով եւ արմատախիլ անելով պատճառը ՝ կարելի է  բուժել պարոդոնտիտը:

Բայց չէ՞ որ համակարգային հիվանդությունները գրեթե անբուժելի են:

Ամեն բան հարաբերական է, բայց եթե հիմնական համակարգային հիվանդության բուժման ժամանակ բարդ է հասնել կայուն երկարատեւ ռեմիսիայի (քրոնիկ հիվանդությունների ընթացքի հատված, որը դրսեւորվում է նրա ախտանշանների զգալի թուլացումով կամ անհետացումով), ապա պարոդոնտիտի բուժման ժամանակ կայուն ռեմիսիային հասնում են ավելի հեշտ (իրականացված բուժկանխարգելիչ միջամտություններից հետո):

Ինտերնետում կարդացի իրիգատոր կոչվող տնային սարքի մասին: Ինչքանո՞վ է այն արդյունավետ բերանի խոռոչի հիգիենայի պահպանման համար եւ ինչքանո՞վ է այն տարածվա Հայաստանում:

Իրիգատորը բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելման եղանակներից մեկն է: Մենք խորհուրդ ենք տալիս այն օգտագործել առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան քնից առաջ: Ջրի շիթային հոսքի շնորհիվ այն հեշտությամբ մաքրում է սննդի մնացորդները, կապերի տակ կուտակված ատամնափառը,  եւ հեշտացում է օրթոդոնտիկ բուժման ժամանակ բրեկետների մաքրումը: Այն իհարկե դուրս չի մղում ատամի խոզանակը: Բայց նույնիսկ ատամի խոզանակի ամենաճիշտ օգտագործումից հետո, կիրառելով իրիգատորը, դուք կհամոզվեք, որ ուղղակի լավ չեք մաքրել ատամները:  Իսկ այն ինչ մնում է ատամների արանքում, քայքայվում է եւ աստիճանաբար առաջացնում կարիես (ատամնափութ), պարոդոնտոզ եւ պարոդոնտիտ : Եթե այս հիվանդություններն արդեն զարգացել են, միեւնույն է, իրիգատորն իր որոշակի դերը խաղում է: Այն ունի հիդրոմերսող հատկություն, ինչը լավացնում է արյունամատակարարումը: Տեղի է ունենում նաեւ  պաթոլոգիկ ատամնալնդային գրպանիկների մաքրում: Կան իրավիճակներ, երբ իրիգատորը իրոք թույլ է տալիս պահպանել ատամները, հատկապես լնդերի արնահոսության, բերանի խոռոչից տհաճ հոտի ժամանակ: Իրականացված պահպանողական բուժումից հետո իրիգատորի օգտագործումը, երկար ժամանակով  պաշտպանում է լուրջ վիրահատական միջամտություններից:  Նրանք նպաստում են, որպեսզի նորաստեղծ կառուցվածքները՝ կամուրջները, պրոթեզները, իմպլանտները սովորականից երկար ծառայեն: Չէ որ, ցեմենտի քայքայումը տեղի է ունենում հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով։  Շատ հաճախ բժիշկներն ատամ պատվաստելուց հետո, հիվանդներից հիգիենան պահպանելու գրառում  են վերցնում:Եւ այստեղ իրիգատորներն անփոխարինելի են: Իրականում իրիգատորը մասնակիորեն փոխարինում է  կլինիկական պայմաններում ատամների մասնագիտացված մաքրումը, այն իրականացնելով տնային պայմաններում:

Ստացվում է, ատամները մաքրելով իրիգատորով, կարելի՞ է ընդհանրապես մոռանալ  ատամնաբույժների մասին:

Ո՛չ իհարկե: Իրեն հարգող յուրաքանչյուր մարդը կես տարին մեկ անգամ պետք է այցելի ստոմատոլոգի ատամների մաքրման համար: Իրիգատորն ուղղակի օգնում է պահպանել ստացված արդյունքը:

Եվ այդուհանդերձ ի՞նչ արմատական միջոց կարող է առաջարկել բժշկությունը պարոդոնտոզի կանխարգելման համար, եթե իհարկե այդպիսի բան կա:

Ամերիկայում եւ Եվրոպայում այն վաղուց բուժում են միայն վիրահատական եղանակով: Մեզ մոտ այս եղանակը ներդրվել է մի փոքր ավելի ուշ: Այս վիրահատությունն անում են պարոդոնտոլոգները, դիմածնոտային վիրաբույժները:

Եթե կա հնարավորություն, փոխարինում են ատամի շուրջ ատրոֆիայի ենթարկված ոսկրային հյուսվածքը:  Կամ , հեռացնելով ատամը, աճեցնում են ատրոֆիայի ենթարկված  հատվածը ոսկրի փոխարինիչով կամ սեփական ոսկրով, եւ իմպլանտ են տեղադրում:

Զրուցեց Յանա Ավչիյանը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել