• Latest news

Երեւանում ֆոտոթերապիայի առաջին ցուցահանդեսն է մեկնարկել (ֆոտո)

17 հոկտեմբերի, 2014  18:16

Երեւանում այսօր մեկնարկել է բարեգործական ֆոտոցուցահանդես՝ կազմակերպված «Գոյ» հոգեբանական կենտրոնի կողմից:

Ինչպես լրագրողներին պատմել է կենտրոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Հակոբյանը, ցուցանահդեսին ներկայացված են հայ լուսանկարիչների աշխատանքները, որոնց հիմնական թեմաներից մեկը սոցիալական խնդիրներն են: Լուսանկարները վաճառվում են 3000-5000 դրամով, եւ եւ նրանց վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Աննա եւ Արմենակ Թադեւոսյանների կենտրոնի մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին:

Գաղափարի հեղինակ հոգեբան Սուսաննա Ավետիսյանը իր հերթին ասել է, որ այս ուցահանդեսը սկիզբ է դնում ֆոտոթերապիայի զարգացմանը Հայաստանում: Ցուցահադեսի ընթացքում կենտրոնի հոգեբանները այցելուների ցանկությամբ մեկնաբանելու են լուսանկարները, ինչը կարող է թերապեւտիկ ազդեցություն ունենալ այցելուների համար:

Ցուցահանդեսը ավարտվելու է վաղը՝ հոկտեմբերի 18-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել