• Latest news

Երեւանում քննարկվում է ասբեստի վնասակարության հարցը

22 հոկտեմբերի, 2014  11:45

Երեւանում ընթանում է սեմինար՝ նվիրված ասբեստին եւ դրա պատճառով առաջացող առողջական խնդիրներին:

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ասբեստը հանրային առողջապահական խնդիր է, քանի որ կանցերոգեն (քաղցկեղածին) ամենավտանգավոր նյութերից մեկն է:

Ցավոք, Հայաստանում բազմաթիվ շինություններում մարդիկ օգտագործել են ասբեստ պարունակող շինանյութեր՝ չիմանալով դրա վտանգների մասին: Դրանք բավական շատ են, օրինակ, ասբեստե թիթեղները: Իսկ «մութ ու ցուրտ տարիներին» շատ հայեր ասբեստի խողովակներից վառարաններ էին պատրաստում եւ տաքացնում էին տները, ինչը կարող էր լուրջ վնաս հասցնել նրանց առողջությանը:

Փոխնախարարի խոսքով՝ ասբեստ պարունակող շինանյութերը հարկավոր է փոխարինել այլ՝ անվտանգ նյութերով, բայց դա մեծ ծախսերի հետ է կապված եւ միանգամից հնարավոր չէ անել: Սակայն ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին նոր շինանյութեր են ներմուծվում, եւ ասբեստե թիթեղների օգտագործումը նվազել է:

«Մենք գտնում ենք, որ այս խնդրին անհրաժեշտ է պետական մոտեցում: Այսօրվա սեմինարը հենց այդ նպատակին է ծառայելու: Փորձի փոխանակում ենք իրականացնելու այլ երկրների հետ, որպեսզի լավագույն որոշումները եւ լուծումները գտնենք եւ կարողանանք միջոցառումներ իրականացնել այս ուղղությամբ», - ասել է փոխնախարարը:

Ինչ վերաբերում է ասբեստի պատճառով առաջացող խնդիրներին, փոխնախարարը նշել է, որ 40 տարվա ընթացքում Հայաստանում ասբեստի պատճառով առաջացող ասբեստոս հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել: Բայց խնդիրն այն է, որ ասբեստը որպես կանցերոգեն նյութ կարող է նաեւ այլ հիվանբդություններ առաջացնել, օրինակ՝ օնկոլոգիական:

Փոխնախարարը խորհուրդ է տալիս փոխարինել ասբեստ պարունակող նյութերը՝ բնակարաններում եւ աշխատավայրերում՝ ավելի անվտանգ նյութերով:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Նիկոլայ Իզմերովը իր հերթին ասել է լրագրողներին, որ ասբեստի տարբեր տեսակներ կան, եւ բոլորը միանման վտանգավոր չեն: Որոշները իրոք ծայրահեղ կանցերոգեն են, սակայն կան նաեւ անվտանգ տեսակներ: Այս պատճառով, ըստ նրա, այսօրվա սեմինարի մասնակիցները պետք է փորձով եւ գիտելիքներով փոխանակվեն եւ որոշեն, թե ԱՊՀ երկրներում ինչպես արժե վարվել ասբեստի հետ եւ արդյոք արժե ամբողջովին հրաժարվել դրա օգտագործումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել