• Latest news

Ինչպես ձերբազատվել սթրեսից բնական միջոցներով

25 դեկտեմբերի, 2013  19:59

Բժիշկ Մեննի Ալվարեսը՝ Fox News-ի  «Առողջապահության նորությունների» գլխավոր խմբագիրը ներկայացնում է սթրեսից ձերբազատվելու բնական միջոցները։

Ձմեռն իր ցուրտ եղենակով հանդերձ լարված ժամանակահատված է, եւ ավելի ու ավելի շատ մարդիկ են այդ ժամանակահատվածում տառապում սթրեսից: Սթրեսը բացասական է ազդում մեր առօրյա կյանքի եւ  առողջության վրա, եւ կարող է հանգեցնել բարձր զարկերակային ճնշման, ճարպակալման, սրտի հիվանդությունների, տագնապի եւ դեպրեսիայի:Վստահ եղեք, շատ բաներ կան, որոնք դուք կարող եք անել նախքան դեղահաբեր օգտագործելը:

1. Պասիֆլորա (Passiflora)

Պասիֆլորան դեռ վաղուց է հայտնի որպես տագնապի եւ անքնության դեմ կիրառվող միջոց, իսկ վերջին մի քանի հետազոտությունները ցույց տվեցին, որ այս բույսը իր արդյունավետությամբ իրականում կարող է համարժեք լինել սթրեսի բուժման համար օգտագործվող բեզոդիազեպիններին: Ենթադրվում է, որ պասիֆլորան աշխատում է, բարձրացնելով  գամմա-ամինոկարագաթթու (ԳԱՄԿԹ) կոչվող քիմիական նյութի մակարդակը գլխուղեղում: Այն իջեցնում է գլխուղեղի որոշ բջիջների ակտիվությունը, ինչի շնորհիվ էլ դուք ձեզ ավելի հանգիստ եք զգում:

Պասիֆլորան հասանելի է տարբեր ձեւերով՝ թուրմ, թեյ, հեղուկ։ Երեխաներին, հղիներին եւ կրծքով կերակրող կանանց այն խորհուրդ չի տրվում: Նախքան ձեր սննդակարգի մեջ պասիֆլորան ավելացնելը՝ խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հատկապես, եթե դուք այլ դեղամիջոցներ եք ընդունում:

2. Մերսում

Բոլորը սիրում են մերսում: Իսկ գիտե՞ք, որ հազարամյակների ընթացքում այն օգտագործվել է որպես սթրեթից ձերբազատվելու միջոց:  Չինացիները, առողջության լավացման նպատակով, կիրառել են մերսումը պաշարված էներգիայի ուղիները բացելու համար, իսկ Հիպոկրատը ՝ արեւմտյան բժշկության հայրը, տրորումն օգտագործել է բուժիչ նպատակներով:  Այսօր մենք կիրառում ենք մերսումը լարված մկանները թուլացնելու, ցավի թեթեւացման եւ արյունամատակարարման լավացման համար:

3.  Մեդիտացիա

Մեդիտացիան օրական զբաղեցնում է 15-ից 30 րոպե, որը հնարավոր է գտնել, նույնիսկ ամենալարված օրակարգի դեպքում: Այն շատ հասանելի է ՝ հաշվի առնելով, որ միակ պահանջվող գործիքը ձեր սեփական ուղեղն է: Ուղղակի մի քանի րոպեով առանձնացեք լռության մեջ, որպեսզի ձեր մտքերն ազատ աշխատեն կամ ուղղակի կենտրոնացեք ձեր շնչառության վրա:Այդ հանգիստ վիճակը կօգնի ձեզ դուրս գալ սթրեսից:

4.  Վարժություններ

Լինի դա յոգա, տայ-չի կամ վազք, ֆիզիկական վարժություններն աշխատում են, ինչպես եւ մեդիտացիան, քանի որ դա ձեր մտքերի հետ առանձնանալու ժամանակ է տալիս  (կամ հնարավորություն է տալիս մտքերը ազատ արձակել): Այնուամենայնիվ, ֆիզիկական վարժությունները նույնպես լրացուցիչ առավելություն ունեն ուղեղում էնդորֆինների ձերբազատման հարցում, ինչը լավացնում է ձեր տրամադրությունը: Այն նաեւ կանխարգելում է ճարպակալումը եւ առողջության հետ կապված այլ խնդիրները:

5.  Կազմակերպեք ձեր կյանքը

Կազմակերպումը կառավարման եւ հոգեկան հանգստության զգացողություն է տալիս: Հետազոտությունները ցույց տվեցին, որ միայն մեկ հայացքը թափթփված սենյակին կարող է մարդուն հունից հանել:

6.  Առողջ սնունդ կերեք

Ապացուցված է, որ անառողջ սնունդը, էլ չասած ճարպը, կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ հետեւեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը եւ ամբողջական հացահատիկները կարող են լավացնել ձեր տրամադրությունը եւ էներգիա հաղորդել ողջ օրվա ընթացքում ծագած խնդիրների լուծման համար: Սթրեսի դեմ պայքարի ժամանակ հատկապես արդյունավետ են  մորին, նուշը եւ սաղմոնը, պնդում են գիտնականները։

7.  Սահմանափակեք ինտերնետի եւ հեռախոսի օգտագործումը

Անջատելով մեր հեռախոսները եւ ոդւրս գալով ինտերնետից՝  մենք, համենայն դեպս, կարող ենք արգելափակել սթրեսի պատճառ հանդիսացող որոշ ուղիներ:

8. Վիտամին B

Ինչպես հայտնի է, վիտամին B-ն նպաստում է ուղեղի եւ նյարդային համակարգի նորմալ գործունեությանը, ինչպես նաեւ օգնում է թուլանալ եւ պայքարել հոգնածության դեմ: Իրականում վիտամին B-ի անբավարարության ցուցանիշներն առաջացնում են գրգռողականություն, դեպրեսիա եւ  ապաթիա, եւ այդ ախտանշանները կանխարգելելու համար պետք է ուտել վիտամին B-ով հարուստ  սննդամթերք՝ ընկույզ, լյարդ, ձու, կաթնամթերք եւ լոբի:

9. Արոմաթերապիա

Որոշ դեպքերում որոշակի բույրեր կարող են վերացնել սթրեսը, բարձրացնել տրամադրությունը եւ օգնել կենտրոնանալ:  Այդ յուղերի թվին են պատկանում լավանդայի (նարդոսի), փշատերեւ ծառերի եւ հազրեվարդի (ռոզմարինի) յուղերը:

10. Քուն

Քունը  սթրեսի ամենակարեւոր  կարգավորիչն է: Քիչ քնելը մեզ դարձնում է ավելի դյուրագրգիռ, քմահաճ: Որոշ սննդամթերքներ, ինչպես օրինակ՝ բանանը, գետնանուշը, թուզը, կաթնամթերքը եւ հնդկահավը ձեզ կօգնեն քնել:  Բոլոր այս մթերքները տրիպտոֆան են պարունակում, որոնք անհրաժեշտ են մելատոնինի արտադրման համար: Բայց շատ մի կերեք քնելուց առաջ , քանի որ դա կարող է ռեֆյուքսի կամ այրոցքի հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է