• Latest news

Տուբերկուլոզի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը հաստատել է 10 մլն դոլար արժեքով Հայաստանի հայտը

1 նոյեմբերի, 2014  16:00

ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում ԳՀ Տեխնիկական գնահատող հանձնաժողովի առաջարկով ընդունվել է 2014թ. օգոստոսի 15-ին Հայաստանի կողմից ներկայացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության հաջորդ եռամյա դրամաշնորհային նոր հայտը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով: ՀՀ առողջապահության նախարար, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրերի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Մուրադյանին այդ մասին  պաշտոնապես տեղեկացրել է ԳՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն:

ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է  փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաեւ  միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին եւ առաջնահերթություններին: Դրամաշնորհային միջոցների հատկացման գործընթացում հաշվի է առնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:

Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի եւ դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձեւերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի եւ առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության եւ իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը,  հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության եւ համայնքների ակտիվ ներգրավմամբ:

Նշենք, որ  ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով  (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել  է` մինչեւ նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը  հիվանդների բուժման, սոցիալական աջակցության եւ ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել