• Latest news

Երեւանում կկայանա համալսարանական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտաժողով

4 նոյեմբերի, 2014  19:44

2014թվականի նոյեմբերի 19-20-ը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա ԵՊԲՀ № 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս:

Գիտաժողովի նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու եւ երիտասարդ գիտնականներին, համալսարանական կլինիկաներում եւ կլինիկական ամբիոններում հետազոտական գործունեություն իրականացնող մասնագետներին, ներկայացնել եւ քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները եւ գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները, ներկայացնել եւ քննարկել կլինիկական դեպքեր, ինչպես նաեւ ամփոփել մեր համալսարանում իրականացվող գիտական ծրագրում ընդգրկված խմբերի կողմից կատարվող հետազոտությունների արդյունքները եւ պլանավորել 2015 – 2017թթ. նախագծերի հայտերը:

Գիտաժողովը կանցկացվի հետեւյալ ենթաբաժիններով`

Ներքին հիվանդություններ

Վիրաբուժական հիվանդություններ

Մանկաբուժությունեւ մանկական վիրաբուժություն

Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա

Բժշկական ռադիոլոգիա (ճառագայթաբանություն)

Ստոմատոլոգիա

ԼՕՌ  հիվանդություններ

Աչքի հիվանդություններ

Հոգեբուժություն եւ բժշկական հոգեբանություն

 Նախատեսվում է հրատարակել գիտական հոդվածների ժողովածու, որն ընդունվում է ՀՀ ԲՈՀ-ի կողմից որպես ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող հրատարակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել