• Latest news

Նոյեմբերի 7–ին տեղի կունենա հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը

6 նոյեմբերի, 2014  13:49

Նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների եւ կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի միջեւ տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության եւ հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման հուշագրեր:   ՌԴ եւ ՀՀ ազգային բժշկական պալատները եւ Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան կստորագրեն համագործակցության մասին պայմանագիր: 

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո`ճեպազրույցի ժամանակ Արմեն Մուրադյանը եւ Վերոնիկա Սկվորցովան կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նույն օրը, ժամը 14:30-ին Հայաստանի եւ Ռուսաստանի առողջապահության նախարարները կայցելեն «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն: Հյուրերին կներկայացվեն նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման` տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի կենտրոնի հնարավորությունները:

Այնուհետեւ պատվիրակությունը կայցելի Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ԵրՊԲՀ վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում ժամը 16:00-ին տեղի կունենա մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառում, որին ներկա կգտնվի նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է