• Latest news

Հայաստանում կոխլեար իմպլանտ են տեղադրել 10 ամսական երեխային

6 նոյեմբերի, 2014  21:39

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր, նոյեմբերի 6–ին, հերթական, բայց եւ բացառիկ կոխլեար իմպլանտացիան է կատարվել։ Թվով 79-րդ վիրահատությունը բացառիկ է նրանով, որ իմպլանտներ են տեղադրվել միաժամանակ երկու ականջի վրա, եւ առաջին անգամ վիրահատական սեղանին 10 ամսական երեխա է եղել։

Վիրահատությունը կատարել են «Էրեբունի» հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արթուր Շուքուրյանն ու Ռուսաստանի Աուդիոլոգիայի եւ լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը։

Վիրահատությունից հետո Վիգեն Բախշինյանը տեղեկացրել է, որ այն բարեհաջող է անցել, եւ բժիշկները լավ սպասելիքներ ունեն։ Բանն այն է, որ եթե կոխլեար իմպլանտացիան կատարվում է պրելինգվալ խլության դեպքում, այսինքն, եթե խլությունը ի հայտ է գալիս նախքան երեխայի խոսելը, ապա այդ դեպքում որքան վաղ է կատարվում վիրահատությունը, այնքան ավելի լավ. ավելի արագ եւ հարթ է անցնում հետվիրահատական վերականգնողական շրջանը, եւ երեխան ավելի հեշտ է սովորում խոսել։  

«Էրեբունի» հիվանդանոցի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ամենակրտսեր պացիենտին ավստրալական հայտնի արտադրող Cochlear ընկերության իմպլանտներն են տեղադրել. այն նույն իմպլանտից, որն ընկերությունը նվիրաբերել էր Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի 10–ամյակի առթիվ, եւ որը մեկ ամիս առաջ պատվաստվել է 14–ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել