• Latest news

Կոնտրացեպցիա եւ անցանկալի հղիություն. ինչպիսի՞ն է իրադրությունը Հայաստանում

11 նոյեմբերի, 2014  16:03

Սովորաբար անցանկալի հղիությումը չպաշտպանված սեռական ակտի արդյունքում է ի հայտ գալիս: Տրամաբանական է, որ այդպես էլ պետք է լիներ: Հենց կոնտրացեպցիայի ժամանակակից միջոցներից հրաժարումը կամ դրանց մասին անտեղյակությունն են ցանկացած երկրում անցանկալի հղիության եւ աբորտի դեպքերի մեծամասնությանը հանգեցնում: Հայաստանում, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հաղորդմամբ, վերջին տարիներին չպաշտպանված սեռական ակտի արդյունքում ի հայտ եկող անցանկալի հղիության դեպքերի թվի կրճատում է նկատվում:

Մասնագետի խոսքով, 90-ական թվականների մեկնարկից երկրում վերարտադրողական առողջության պահպանմանը միտված մի շարք ծրագրեր են գործում, որոնց շնորհիվ կոնտրացեպցիայի ժամանակակից միջոցների մասին տեղեկությունները սկսել են լայն տարածում ստանալ: Կանայք ավելի տեղեկացված ու գրագետ են դարձել, եւ արդյունքում առավել հաճախ են ներարգանդային պարույրի եւ նույնիսկ հորմոնային կոնտրացեպցիայի օգնությանը դիմում, թեեւ վերջինս դեռեւս բավականաչափ հեղինակություն չի վայելում Հայաստանում:

Տեղեկությունների տարածմանը, գինեկոլոգի համոզմամբ, նաեւ համացանցն է նպաստել: Իհարկե, ինտերնետում տեղակայված ոչ բոլոր տեղեկություններն են գրագետ եւ ճշմարիտ, բայցեւայնպես, կոնտրացեպցիայի կարեւորության եւ աբորտի պատճառած վնասի մասին միտքը գոնե հաջողացնում են մարդկանց հասցնել: Իսկ դա իր արդյունքներն է տալիս:

Հիշեցնենք՝ չնայած այն հանգամանքին, որ 90-ականների հետ համեմատությամբ առաջընթացն ակնհայտ է, եւ վերջին 10 տարիներին էլ հղիության արհեստական ընդհատման դեպքերի թվի 4 անգամ կրճատում է գրանցվել, աբորտը, ցավոք սրտի, դեռեւս շարունակում է ընտանիքի պլանավորման ամենալայն տարածում գտած մեթոդը մնալ, իսկ կոնտրացեպցիայի ժամանակակից միջոցների օգնությանը երիտասարդ զույգերի ընդամենը 20 տոկոսն է դիմում:

Շատերը շարունակում են նաեւ հույսն արտակարգ կոնտրացեպցիայի վրա դնել՝ պատկերացում անգամ չունենալով, թե ինչպիսի վտանգներով է այն հղի: Որոշ շրջանակներում կոնտրացեպցիայի վերաբերյալ անմիտ առասպելները եւս լայն տարածում են պահպանում, իսկ շատերն էլ պարզապես չեն պատկերացնում, թե աբորտը որքան ավելի վնասակար է՝ ցանկացած հորմոնային կոնտրացեպցիայի, ներարգանդային պարույրի եւ կոնտրացեպցիայի այլ մեթոդների հետ համեմատությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել