• Latest news

Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկան տոնում է 100-ամյակը

19 նոյեմբերի, 2014  13:06

Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկան այսօր տոնում է իր 100-ամյակը, ինչի կապակցությամբ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվում է գիտաժողով՝ «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն է պատմել։

«100 տարի առաջ բացվեց Երեւան քաղաքի առաջին պետական հիվանդանոցը, որը հետո դարձավ համալսարանական եւ որտեղ սկսվեց կլինիկական առարկաների դասավանդումը, իսկ դա շատ կարեւոր է, որովհետեւ բժիշկ պատրաստելու հարցում կլինիկական մտածելակերպը եւ կրթությունը չափազանց մեծ, եթե ոչ առաջնային նշանակություն ունի», - ասել է նա, ավելացնելով, որ այս իմաստով այսօր նշվում է նաեւ կլինիկական կրթության հարյուրամյակը։

Միքայել Նարիմանյանի խոսքով՝ այսօրվա գիտաժողովը արտացոլում է երկրում բժշկական կրթության եւ կլինիկական գիտության ներկա մակարդակը, եւ այն ասես նվեր լինի համալսարանական կլինիկային՝ հոբելյանի կապակցությամբ։

Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայի 100-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցներին ողջունել է ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, իսկ առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանն ընթերցել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղերձը։ Ելույթներով հանդես են եկել նաեւ ԼՂՆ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը, Հայաստանի բժշկական հաստատությունների ղեկավարները եւ Ռուսաստանից եւ Վրաստանից ժամանած հյուրերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է