• Latest news

«Կոչումով բժիշկ» նախագծի յոթերորդ անդրադարձը նվիրված է Ալեքսանյան-Զիլֆյան ընտանիքին

25 նոյեմբերի, 2014  12:42

ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի այս անդրադարձը նվիրված է Զիլֆյանների բժշկական տոհմին: Ախտաբան-ֆիգիոլոգ, ախտաբան-անատոմ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտո Վրեժի Զիլֆյանը ընտանիքի բժշկական պատմությունը սկսում է իր մայրական կողմի պապից` Արտո (Արտաշես) Բոգդանի Ալեքսանյանից:

«Պապիկս ծնվել է Թբիլիսում: Նա համաճարակաբան էր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ բժշկական ակադեմիայի իսկական անդամ: 1916 թվականին ավարտել է Օդեսային համալսարանի բժշկական ֆակուլտետը: Նա Խորհրդային Հայաստանում համաճարակաբանական ծառայության հիմնադիրներից է»,- պատմում է Արտո Զիլֆյանը:

Ալեքսանյան-Զիլֆյան ընտանիքում բժշկագիտության տարբեր ոլորտներում հաջողությամբ  գիտական եւ կլինիկական գործունեություն է ծավալել չորս սերունդ:

Հունիսից մինչեւ այժմ հանրության դատին են հանձվել  Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների, Մինասյանների, Մալայանների, Զոհրաբյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել