• Latest news

Եռաչափ տպագրությունը՝ դիմային տրանպլանտացիայի բարելավման միջոց

4 դեկտեմբերի, 2014  16:58

Վիրաբույժները սկսել են դեմքի փոխպատվաստման վիրահատությունների ժամանակ մեծ ճշգրտությամբ 3D տպիչների օգնությանը դիմել՝ միջամտությանն արագություն հաղորդելու եւ վիրահատության ելքը բարելավելու համար:

Նման տպիչներով ստեղծված դեմքի մոդելների օգնությամբ հնարավոր է ոսկրային տրանսպլանտատներ, մետաղյա թիթեղներ եւ գանգի հիմնական ոսկրերի կառուցվածքներ մշակել: Դա թույլ է տալիս նախօրոք պլանավորել վիրահատությունը, ինչն արդյունավետ միջոց է՝ բուն վիրահատության ընթացքի կարճեցման համար, հաղորդում է FoxNews-ը:

Նոր տեխնիկան արդեն իսկ բարեհաջող կիրառություն է գտել է մի քանի հիվանդների մոտ՝ ներառյալ 2 բավականին բարդ դեպքեր: Նրանցից մեկի դեպքում խոսքը 2013թ.-ին վիրահատված Կարմեն Տարլետոյի մասին է, ում դեմքը խիստ վնասվել էր՝ ամուսնու գործողությունների հետեւանքով: Կինը 2013թ.-ին է իրականացվել: Դալլաս Ուիենսն էլ առաջին մարդն է ԱՄՆ-ում, ով 2011թ.-ին դեմքի ամբողջական տրանսպլանտատ է ստացել: Նման վիրահատություններն արմատապես բարելավում են հիվանդների կյանքը:

Վերը նշված եւ մի շարք այլ դեպքերում դեմքի եւ կամ դրա ամբողջական մասերի բացակայությունից խոսելու, սնվելու եւ շնչելու բնականոն կարողությունների են վերականգնվել, նշել է Բոստոնի կանացի հոսպիտալի եւ Բրայամի հարակից պատկերների գիտական լաբորատորիայի տնօրեն եւ ռադիոլոգ, բժիշկ Ֆրենկ Ռիբիկին, ով իր բացահայտումները Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգների՝ դեկտեմբերի 1-ին կայացած համաժողովի շրջանակում է ներկայացրել:

Հիվանդների համար հաճախ դեմքի փոխպատվաստումը երկարատեւ բուժման վերջնական փուլն է հանդիսանում:

«Մինչեւ նման միջամտության դիմելը հիվանդները հիմնականում 20-30 վիրահատություններ են տարած լինում՝ միայն կենդանի մնալու համար», - հիշեցրել է դոկտոր Ռիբիկին:

Դա նշանակում է, որ հիվանդները կարող են ունենալ թիթեղներ, պտուտակներ, ոսկրային տրանսպլանտատներ եւ այլ մանր ձեւափոխություններ՝ դեմքի շրջանում, եւ այդ ամենի հետ միասին նոր դեմքը պետք է իդեալական լինի: 3D տպումը անձնակազմին բոլոր փոփոխությունները ռեալ ժամանակում տեսնելու հնարավորություն է ընձեռում, ինչի արդյունքում երբեմն ավելի քան 25 ժամ տեւող վիրահատությունը կարող է արագ եւ սահուն ընթացքով միջամտության վերածվել:

Անձնակազմը փափուկ հյուսվածքներ էր տպել՝ Տարլետոնի համար, ում դեմքն ամուսինը կենցաղային ալկալիական լուծույթով էր վնասել:

Ռիբիկին ասում է, որ ալկալին ամբողջությամբ այրել էր մաշկը եւ դեմքի փափուկ հյուսվածքները՝ միայն թղթի հաստությամբ հյուսվածքներով ծածկված ոսկրերը թողնելով: 

«Փափուկ հյուսվածքների տպումը չափազանց նուրբ տեխնոլոգիայի կիրառմամբ է իրականացվում, սակայն առանց 3D տպիչի էլ չափազանց դժվար է դրանց մասին ճիշտ պատկերացում կազմել», - մեկնաբանել է Ռիբիկին:

2011թ.-ին իրականացվախ փոխպատվաստումից հետո Տարլետոնի մոտ նկատելի առաջընթաց կա: Նրա դիմագծերը կարծես իրենն են դարձել, ասում է Ռիբիկին: Հյուսվածքները զգալիորեն վերակառուցման են ենթարկվել, եւ դեմքն այժմ նման չէ ոչ  նախկին դիմագծերին, եւ ոչ էլ դոնորի դեմքին: Ռիբիկիի գնահատմամբ, այժմ, երբ արդեն 3 տաչի է անցել, չափազանց դժվար է նրա դեմքին նայելով՝ դեմքի փոխպատվաստման մասին ենթադրել:

Բրայամի կանացի հոսպիտալի պլաստիկ վիրաբույժ, դոկտոր Էդվարդ Քաթերսոնի համոզմամբ, դեմքի անատոմիայի մասին պատկերացումների խորացումը կարող է նաեւ ավելի թեթեւ դեպքերում դեմքի վերակառուցման վերջնական արդյունքների բարելավման հանգեցնել:

Օրինակ, ծնոտի ոսկրի վնասման դեպքում բժիշկները սովորաբար ոտքի ոսկրերից կամ կողոսկրից վերցված կտորն են աճեցնում: Քանի որ ոլոքը (սրունքոսկր) շատ ավելի ուղիղ է, դժվար է այն այնպես կտրել, որ ճշգրիտ համընկնի: 3D տպումը թույլ է տալիս այդ գործողությունը ճշգրտորեն կատարել, ասում է Քաթերսոնը:

«Մենք հնարավորություն ենք ստանում վիրաբուժական նոր մոտեցում կիրառելու՝ փաստացի որոշ գործողություններ նախավիրահատական շրջանում կատարելով», - նշել է նա:

Եռաչափ տպումը ազդրոսկրի որոշակի հատվածից ոսկոր աճեցնել հնարավորություն է տվել Քաթերսոնին: Չնայած բժիշկները հիմնականում ծնոտոսկրի փոխարեն կողոսկր են օգտագործում, վերջինս զուրկ է սեփական արյան շրջանառությունից եւ մի քանի տարի անց քայքայվելու միտում ունի:

3D մոդելավորումը սեփական արյան շրջանառություն եւ «ծառայության» երկար ժամկետ ունեցող ազդրոսկրի կտոր օգտագործելու միջոց է ծառայում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ