• Latest news

Ձիթապտղի յուղը շաքարախտի դեմ

7 հունվարի, 2014  21:26

Սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկով մարդիկ, ովքեր հետեւում են  ձիթապտղի յուղով հարուստ միջերկրածովային դիետային, կարող են նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը՝ առանց կալորիաներըի սահմանափակման եւ առանց հատուկ վարժությունների, ցույց է տալիս նոր հետազոտությունը:

Իսպանացի գիտնականների հետազոտությանը մասնակցում են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկով ավելի քան 3500 մեծահասակ: Մասնակիցներն ըստ սնուցման ռեժիմի բաժանվել են երեք հիմնական խմբի՝  ձիթապտղի յուղով  միջերկրածովային դիետա, տարբեր տիպի ընկույզներով հավելված միջերկրածովային դիետա կամ ճարպերի ցածր պարունակությամբ դիետա, որը օգտագործվում է համեմատություն անելու համար: Նրանք հատուկ հրահանգներ չեն ստացել նիհարելու կամ ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելու համար:

Բացի ձիթապտղի յուղից, միջերկրածովային դիետան կենտրոնացած է մրգերի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկների եւ ձկան վրա:

Ընկույզային խմբի մասնակիցներին թույլ է տրվել օրական ուտել մոտ մեկ ունցիա ընկույզ, նուշ եւ պնդուկ: Ձիթապտղային խմբում թույլատրվել է  օրական երեք ճաշի գդալ  ձիթապտղի յուղից մի փոքր ավելին, հաղորդում է Newsmax Health:

Գիտնականներն  2003-ից  2010 թվականների ընթացքում հետեւել են  55-ից 80 տարեկան կանանց եւ տղամարդկանց:  Հետագա գործողությունների ընթացքում ձիթապտղի յուղի խմբում   2- րդ տիպի շաքարային դիաբետը զարգացել է 80 մարդու, ընկույզների խմբում՝ 92, իսկ ստուգիչ խմբում՝ 101-ի մոտ:

Հետազոտությունը թույլ է տալիս ենթադրություններ անել, որ  շաքարային դիաբետի զարգացման ռիսկը կարելի է  նվազեցնել՝ փոխելով դիետայի բաղադրությունը: «Սա եւս մեկ ապացույց է, որ միջերկրածովային դիետան առավելություններ ունի առողջության համար»,- ասել է Ֆիլադելֆիայի Ջեֆերսոնի բժշկական քոլեջի բժիշկ Քրիստինա Լայնեն, ով չի մասնակցել հետազոտությանը:

Դիետան եւ ֆիզիկական վարժությունները կարող են ավելի շատ նվազեցնել շաքարախտի ռիսկը, նշել է նա:

«2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկի խմբում գտնվողները պետք է  շատ աշխատեն՝ մարմնի առողջ քաշը պահպանելու համար»,- ասել է Լայեն: Այնուամենայնիվ, եթե նրանք ի վիճակի չեն դա հաջողությամբ կատարել, ըստ բժշկի, նոր հետազոտությունը ցույց է տալիս, բայց չի ապացուցում, որ նրանց սննդակարգին ձիթապտղի յուղի ավելացումը կարող է որոշակի օգուտ ապահովել:

Նոր հետազոտությունը « ցուցադրում է բուսական սննդի եւ ընդհանուր առողջ դիետայի ուժը», ասել է  Սենթ Լյուիսի Վաշինգթոնի համալսարանի սնուցման տնօրեն Քոննի Դիկմանը:

« Տվյալ հետազոտության արդյունքում ստացված գլխավոր տեղեկությունն այն է, որ միջերկրածովային դիետան ապահովում է հագեցվածության զգացողություն եւ ընդհանուր լավ առողջական վիճակ»,- ասաց Դիկմենը: « Բուսական սննդի ներգրավումը, այդ թվում ընկույզների, պինդ ճարպերի փոխարեն ձիթապտղի յուղի օգտագործումն ապահովում են ֆիտոնուտրիենտների բավականին լայն միակայք, որը նպաստում է առողջությանը, նյութափոխանակությանը, այսինքն առկա են քաշի վերահսկամ բոլոր կարեւոր բաղադրիչները»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել