• Latest news

Հարկավո՞ր է արդյոք դպրոցներում սեռակրթության դասեր ներառել. NEWS.am Medicine-ի հարցումը

13 դեկտեմբերի, 2014  11:48

Բազմաթիվ հայեր կարծում են, որ սեռակրթության դասընթացներն անհրաժեշտություն են, եւ պետք է քայլեր ձեռնարկել՝ դպրոցներում նման դասընթացներ ներառնելու համար: Այս մասին են վկայում NEWS.am Medicine-ի նոր հարցման արդյունքները:

Քվեարկությանը մասնակցած մարդկանց 61%-ը (37 հոգի) կարծում է, որ դպրոցներում պետք է սեռական կրության դասեր ներառնել, 33%-ը (202 հոգի) կարծում է, որ նման դասերի կարիք Հայաստանում առայժմ չկա, իսկ 7%-ը (42 հոգի) չգիտի, պետք են այդ դասընթացները, թե՝ ոչ: Հարցմանն ընդհանուր 619 հոգի է մասնակցել:

Բազմաթիվ մասնագետներ կարծում են, որ սեռակրթության դասընթացներն իրականում անհրաժեշտություն են ցանկացած երկրում՝ անկախ երկրի բարքերից եւ այլ բաներից, քանի որ նման դասընթացները երեխաներին եւ պատանիներին հնարավորություն են տալիս գրագետ եւ ճիշտ գիտելիքներ ստանալ՝ իրենց տարիքին համապատասխան: Եւ այդ գիտելիքները նրանք մասնագետներից, եւ ոչ՝ փողոցից՝ խեղաթյուրված տեսքով կստանան:

Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանը կարծում է, որ սկզբնական շրջանում ցանկալի է սեռական կրթության շուրջ էլեկտիվ կուրսեր կազմակերպել, որոնց դպրոցականները կարող են ըստ ցանկության մասնակցել, իսկ նման դասընթացներ բոլոր դպրոցներում ներառելը, նրա կարծիքով, դեռ վաղ է: Դասընթացներին ստացած գիտելիքները, մասնագետի խոսքով, պատանիներին հեռու կպահի մի շարք սխալներից եւ ռիսկային վարքից, իսկ ավելի մեծ տարիքում՝ սխալ գիտելիքների պատճառով առաջացող խնդիրներից, որոնք Հայաստանում, ցավոք, բազմաթիվ են։

Հիշեցնենք նաեւ, որ բազմաթիվ մասնագետներ համոզված են, որ երեխայի սեռական կրթությունը պետք է շատ վաղ տարիքից սկսվի: Բայց շատ ծնողներ չգիտեն այդ մասին եւ երեխաների դաստիարակության մեջ մի շարք լուրջ բացթողումներ են ունենում, որոնց պատճառով երեխան հետագայում կարող է մի շարք խնդիրների բախվի:

Մի քանի օգտակար հղում՝ երեխաների սեռակրթության մասին.

Ինչու՞ երեխաներին չի կարելի ծնողների հետ նույն անկողնում քնել – պարզաբանում է սեքսոլոգը

Կարելի է արդյոք փոքր երեխաների ներկայությամբ մերկ քայլել 

Տարբեր սեռի երեխաները պետք է առանձին սենյակներու՞մ քնեն 

Ո՞ր տարիքից է երեխային հարկավոր առանձին սենյակում քնեցնել

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել