• Latest news

Նյութափոխանակության համախտանիշը` 21-րդ դարի հիմնախնդիր

19 դեկտեմբերի, 2014  10:39

Նյութափոխանակության համախտանիշը՝ մետաբոլիկ սինդրոմը, 21-րդ դարի ամենավտանգավոր հիվանդություններից, ավելի ճիշտ՝ հիվանդությունների փնջերց մեկն է: Այդ խնդիրը քննարկելու եւ դրա համար լուծումներ փնտրելու համար բազմաթիվ երիտասարդ բժիշկներ այսօր, դեկտեմբերի 19-ին, «Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով գիտաժողովին են մասկանցում: Այս մասին NEWS.am Medicine-ի Երիտասարադ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանն է պատմել:

Այսօր մարդկանց մեծ մասը նստակյաց կյանք է վարում, սպորտով չի զբաղվում եւ անառողջ սննդակարգ ունի՝ մասնավորապես, ճարպոտ եւ չափազանց բարձր կալորիականությամբ սնունդ շատ է ուտում: Այս ամենը անհետեւանք չի անցնում, եւ մարդկանց մոտ բազմաթիվ առողջական խնդիրներ եւ խանգարումներ են սկսվում, որոնցից մեկը հենց նյութափոխանակության համախտանիշն է, որի ժամանակ նյութափոխանակությունը օրգանիզմում խախտվում է, զարկերակային ճնշումը բարձրանում է, բազմաթիվ ավելորդ կիլոգրամներ են հայտնվում եւ մի շարք այլ խնդիրներ են առաջ գալիս:

«Նյութափոխանակության համախտանիշը` որպես 21-րդ դարի հիմնախնդիր» թեմայով գիտաժողովը խնդրին մուլտիդիսցիպլինար մոտեցում է ցուցաբերում, եւ դրան մասնակցում են տարբեր ոլորտների մասնագետներ՝ թերապեւտից մինչեւ սեքսապաթոլոգ: Բոլոր մասնագետները ներկայացնելու են խնդիրը իրենց մասնագիտության տեսակետից եւ լուծումներ են առաջարկելու:

«Մեր նպատակն է այդ հարցը բարձրաձայնել եւ լսելի դարձնել հանրությանը, որպեսզի մարդիկ հասկանան, որ նման վտանգ կա: 1-2 կգ ավելորդ քաշ հավաքելով՝ մարդը չի մտածում, որ հետագայում կարող է նաեւ 3-4 կգ-ով գիրանալ եւ նյութափոխանակության համախտանիշի առաջացման ռիսկի խմբի մեջ ընդգրկվել», - ասել է Գեւորգ Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել