• Latest news

Սրտի վիրահատություն «Մալաթիա» ԲԿ–ում. Հանկարծամահության պրոֆիլակտիկա (ֆոտո, վիդեո)

24 դեկտեմբերի, 2014  21:18

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում հերթական կարդիովերտեր–դեֆիբրիլյատոր իմպլանտացիան իրականացվեց։ Ինչպես NEWS.am Medicine-ին ներկայացրեց առիթմոլոգ–էլեկրտրոֆիզիոլոգ Արման Դանոյանը, պացիենտը բավականին երիտասարդ տղամարդ է, որը սրտամկանի ինֆարկտ է տարել, եւ կյանքին սպառնացող առիթմիա ձեռք բերել։

Մոսկվայից ժամանած հայտնի ինվազիվ առիթմոլոգ Կարապետ Դավթյանը, ով ղեկավարում էր «հանկարծամահության պրոֆիլակտիկա» կոչվող վիրահատությունը, բացատրեց դրա էությունը.

Տեղադրվող սարքը, ըստ նրա, ֆիլմերից բոլորիս հայտնի դեֆիբրիլյատորի կոմպակտ տեսակն է։ Այն ծրագրավորվում է այնպես, որ հարկ եղած դեպքում կատարում է նույն էլեկտրաշոկի ֆունկցիան եւ վերականգնում սրտի աշխատանքը։

Վիրահատությունը քիչ ինվազիվ է, այսինքն, ոչ մի կտրվածք չի արվում, էլեկտրոդները տարվում են դեպի մարդու սիրտը անոթների միջով։ Ողջ ընթացքը վերահսկվում է ռենտգեն պատկերագրման օգնությամբ։

Ինչպես էկրանին ցույց տվեց Կարապետ Դավթյանը, սրտի մոտ տեղադրվում է երկու էլեկտրոդ, որոնք միացվում են սարքին, իսկ ինքը՝ սարքը, տեղադրվում է ոչ թե սրտի խոռոչում, այլ կրծքավանդակի ձախ մասում մաշկի տակ։ Սա արվում է այն պատճառով, որ սարքն աշխատում է մարտկոցով, որը ժամանակ առ ժամանակ, 4-7 տարին մեկ, պետք է փոխել։ Մարտկոցը փոխելու համար կատարվում է շատ հեշտ, 15–րոպեանոց վիրահատություն։

Ինչպես նշեց Կ. Դավթյանը, փաստը, որ ինքը վիրահատության ժամանակ վիրասրահում չէ, խոսում է այն մասին, որ «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի  սրտաբաններն արդեն բավականին հմտացել են իրենց գործում եւ կարողանում են միայնակ կատարել այս վիրահատությունները։ Նա նշեց թիմի անդամներին. Արման Դանոյան, Սերգեյ Բարսամյան եւ Հերմինե Պողոսյան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է