• Latest news

Ինչպե՞ս կարգավորել զարկերակային ճնշումը բնական միջոցներով

15 հունվարի, 2014  23:35

Բարձր զարկերակային ճնշումը դեռ չի նշանակում, որ պետք է ամբողջ կյանքում դեղեր խմել: Կան բնական մեթոդներ, որոնք ունակ են նվազեցնել  զարկերակային ճնշումը ՝ խուսափելու համար դեղերի կողմնակի ազդեցություններից, ասում է ԱՄՆ-ի լավագույն սրտաբաններից մեկը, բժշկական գիտությունների դոկտոր Չոնսի Քրանդալլը:

«Երեք ամերիկացիներից մեկը բարձր զարկերակային ճնշում ունի,- ասում է բժիշկ Քրանդալլը: Դա նշանակում է, որ նրանք սրտի կաթվածի, ինսուլտի կամ սրտային անբավարարության շատ բարձր ռիսկի խմբում են»:

«Հետազոտության ժամանակ իմ զարկերակային ճնշման ցուցանիշները նորմայի մեջ էին կամ թեթեւակի բարձր: Ես բոլոր հիմքերն ունեի կասկածելու, որ իմ լարված աշխատանքային օրերին իմ զարկերակային ճնշումը նորմալ չի եղել: Այնուամենայնիվ,  ես դրան լուրջ չէի վերաբերվում, քանի դեռ չէի հայտնվել հիվանդանոցում  սրտի կաթվածի առաջացման լուրջ վտանգի պատճառով» , - ասել է Փալմ-Բիչի  սիրտ-անոթային կանխարգելիչ կլինիկայի բժիշկ Քրանդալլը, հաղորդում է Newsmax Healthy-ը։ 

Վերջին նորմատիվների համաձայն,  զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցները չեն նշանակվում  30 – 59 տարեկան մարդկանց, եթե նրանց ճնշումը ցածր է 140/90 կամ 150/90-ից:

«Որոշ մարդիկ իրոք պետք է ճնշման դեմ դեղամիջոցներ ընդունեն:  Բայց շատ մեթոդներ կան՝ այդ անհրաժեշտության առաջացումը կանխելու եւ վիճակը թեթեւացնելու համար»,- ասել է բժիշկը:

Առաջատար սրտաբան բժիշկ Մեթյու Բուդոնը խորհուրդ է տալիս օգտագործել սխտորի թուրմ: «Սա զարկերակային ճնշումն իջեցնելու ամենաարդյունավետ եւ գիտականորեն հիմնավորված մեթոդն է, նույնքան արդյունավետ, որքան դեղերը»,- ասում է նա: «Սխտորի թուրմն օգնում է թուլացնել արյունատար անոթները եւ մեծացնում է արյան հոսքը»:

Ահա հինգ լրացուցիչ բնական մեթոդ, որոնք բժիշկ Քրանդալլը խորհուրդ է տալիս զարկերակային ճնշումն իջեցնելու համար:

1. Օրական    300-500 միլիգրամ մագնեզիում խմեք: Մագնեզիումը կարեւոր հանքային աղ է, որն օգնում է ամուր ոսկրեր ունենալ, բայց այն օգնում է նաեւ նվազեցնել  զարկերակային ճնշումը եւ կարող է կարգավորել անկանոն սրտի աշխատանքը:

2. Վարժություններ:  Օրական մեկ ժամյա զբոսանքները կօգնեն նվազեցնել զարկերակային ճնշումը:  Եթե դուք ուզում եք, կարող եք կիսել այդ մեկ ժամը, բայց եթե դուք ամեն-ինչ միանգամից եք անում, դուք օգնում եք ձեր օրգանիզմին սիրտը սնուցող արյան հոսքի լրացուցիչ ուղիներ ստեղծել:

3. Նիհարել:  Եթե դուք իդեալական քաշ ունենաք, կխուսափեք  զարկերակային ճնշման եւ խոլեստերինի իջեցման համար դեղամիջոցներից:  10 ֆունտի կորուստը նշանակում է հրաժարվել զարկերակային ճնշման  դեմ դեղամիջոցներից մեկից:

4. Սթրեսի նվազեցում: Երբ դուք սթրես եք տանում, ձեր օրգանիզմն արտադրում է անառողջ հորմոններ, ինչպիսիք են ադրենալինը եւ կորտիզոլը, որոնք կարող են զարկերակային ճնշման բարձրացման հանգեցնել:  Ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, եկեղեցի գնացեք,  մեդիտացիա արեք, խաղացեք տնային կենդանիների հետ:

5. Մեկ ժամ ավել քնեք:  Հետազոտությունը ցույց է տվել, որ քիչ քնելը ոչ միայն նպաստում է զարկերակային ճնշամն բարձրացմանը, այլեւ կարող է օրգանիզմը կայուն դարձնել գերճնշամ դեմ դեղամիջոցների հանդեպ, ինչը նշանակում է, որ դեղն այլեւս չի ազդելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել