• Latest news

Գիտնականները բացատրել են կանացի փարթամ հետույքի գրավչությունը

5 մարտի, 2015  14:52

Մեծ հետույքը տղամարդկանցից շատերին գրավիչ է թվում, սակայն բացատրվում է դա, պարզվում է, ոչ թե հետույքի մեծությամբ, այլ ողնաշարի կորությամբ: Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց ավելի շատ դուր են գալիս այն կանայք, որոնց մեջքի կորությունը հետույքի նկատմամբ 45 աստիճան է կազմում: Հենց այս աստիճանն էր նախնադարյան հասարակությունում թույլ տալիս գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին աշխատել նույնիսկ հղիության վերջին ամիսներին՝ առանց մեջքը վնասելու վտանգի: Այդ իսկ պատճառով տղամարդկանց համար շատ ավելի շահավետ էր կյանքի ուղեկից ընտրել հենց այս կանանց շրջանում: 

Հոգեբան Դեվիդ Լյուիսը (David Lewis) եւ նրա գործընկերները 300 տղամարդկանց ցուցադրել են տարբեր կորության ողնաշարերով կանանց ուրվագծեր՝ խնդրելով ընտրել դրանցից ամենագրավիչը: Գիտափորձի մասնակիցները հավանության են արժանացրել մեջքի 45 աստիճան կորությամբ կանանց:

 

«Խնդիրն այն է, որ այս կորությունը թույլ էր տալիս նախնադարյան կանանց տեղափոխել ծանրության կենտրոնը դեպի հետ հղիության ընթացքում: Այսինքն այն ժամանակ, երբ այդ կենտրոնը սովորաբար տեղափոխվում է դեպի առաջ: Սա շատ կարեւոր առավելություն էր, առանց այդ կորության ճնշումն ազդրերի վրա  մեծանում էր ավելի քան 800 տոկոսով, ինչը փաստացի անշարժացնում է հղի կնոջը եւ մեծացնում է վնասվածք ստանալու հնարավորությունը», - նշում է Լյուիսը:

Կոր մեջքով կանայք կարող էին հավաքչությամբ զբաղվել նույնիսկ հղիության վերջին ամիսներին եւ ծննդաբերել առանց մեջքը վնասելու վտանգի: Իսկ ժամանակի ընթացքում մարդաբանական այս հատկանիշների հասարակական օգտակարությունը հետին պլան մղվեց՝ կանանց գրավիչ դարձնելով տղամարդկանց համար:

45 աստիճանի անկյունը ոսկե միջին է համարվում: Այն օգնում է շարժվել, բայց նաեւ ապահովագրում է կնոջը ողնաշարի ճողվածքից եւ մեջքի քրոնիկ ցավերից:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Evolution and Human Behaviour ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել