• Latest news

Կանանց 80 տոկոսը կեղծում է հեշտանքը

6 մարտի, 2015  23:42

Կանանց գրեթե 80 տոկոսը կեղծում է  հեշտանքը, պնդում են հոգեբանները՝ նշելով, որ դա այդքան էլ վատ չէ: Բանն այն է, որ, կեղծելով հեշտանքը, կինը գրգռում է ինքն իրեն, եւ այդպես նրա մոտ բարձրանում է իսկական հեշտանք ապրելու հավանականությունը: Այսպիսի եզրահագման են եկել գիտնականները 481 հետերոքեքսուալ կանանց ուսումնասիրելուց հետո:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավելի հաճախ կանայք կողծում են  հեշտանքը իրենց տղամարդկանց չվիրավորելու համար: Երկրորդ պատճառը անպաշտպանության զգացումն է: Երրորդն այն է, որ կանայք ցանկանում են սեքսի դրական փորձ ունենալ: Չորրորդ պատճառն էլ սեռական ակտն ավարտելու ցանկությունն է: Բայց, ինչպես պարզվում է, ձգտելով սեքսի դրական փորձ ունենալ եւ կեղծելով հեշտանքը, կանայք գիտակցաբար փորձում են բարձրացնել սեփական գրգռվածության մակարդակը: Եվ սա հիմնականում աշխատում է:

Հոգեբաններն օգտագործում են այս մոտեցումը դեպրեսիայով տառապող մարդկանց հետ շփվելու ընթացքում: Նրանք խնդրում են հիվանդներին ժպտալ: Իսկ դա իր հերթին բերում է «երջանկության հորմոնների» արտադրմանը: Արդյունքում արհեստական ժպիտը իսկական է դառնում: Հետազոտությանը մասնակցած կանայք խոստովանում են, որ, կեղծելով հեշտանքը, նրանք փորձում էին էլ ավելի գրգռել տղամարդուն՝ իրենց հերթին էլ ավելի գրգռվելով:

Հոգեբանները, սակայն, զգուշացնում են, որ իմիտացիան դժվար թե իրական հեշտանք դառնա, եթե կնոջ ու տղամարդու հարաբերությունները ոչ այնքան երկարատեւ են: Տղամարդը, հնարավոր է, այդպես էլ չսովորի բավարարել իր զուգընկերուհուն, եթե վերջինս նպաստի  վարքագծի ոչ արդյունավետ մոդելի կայացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել