• Latest news

Ինչպե՞ս է անքնությունը ազդում մանկական առողջության վրա

10 մարտի, 2015  10:41

Գլխուղեղի գիտահետազոտական ինստիտուտի ֆրանսիացի մասնագետներին հաջողվել է պարզել մանկական անքնության պատճառները եւ դրա հետեւանքները։

Մասնագետների կարծիքով՝  դա շատ լուրջ խնդիր է: Այդ պատճառով բժիշկները կոչ են անում ծնողներին չանտեսել երեխայի քնի խանգարումները: Պարզվում է, որ անհրաժեշտ քնի պակասը կարող է երեխայի շուտ հոգնելու պատճառ դառնալ՝ առաջ բերելով նաեւ հիշողության եւ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ: Սակայն այսքանով հնարավոր հետեւանքները չեն սահմանափակվում: Հանգամանքների անհաջող դասավորության դեպքում անքնությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի առաջացմանը, իսկ դա արդեն հոգեկան հիվանդություն է:

Ըստ գիտնականների՝ անքնության պատճառներից մեկը կոֆեին պարունակող խմիչքների օգտագործումն է: Բացի այդ՝ քնի խանգարումներին կարող են հանգեցնել նաեւ ժամանակակից տեխնոլոգիաները: Համակարգչային երկարատեւ խաղերը, ազդելով ԿՆՀ-ի վրա,  գրգռում են այն, ինչն էլ անդրադառնում է քնի որակի վրա: Որպես կանխարգելիչ գործողություն խորհուրդ է տրվում հետեւել երեխայի առօրյային՝ ճիշտ կազմակերպելով նրա քունը: Այսպես, 1-2 տարեկան փոքրիկը օրական պետք է քնի 11-14 ժամ, 4-6 տարեկան փոքրիկները՝ 10-13 ժամ, իսկ դեռահասները պետք է քնեն օրական 9-11 ժամ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է