• Latest news

Սուր շնչառական վարակների եւ մանկական նեյրոինֆեկցիաների հարցերով գիտական կոնֆերանս Երեւանում

21 մարտի, 2015  11:45

Երեւանում մարտի 21-ին տեղի է ունենում սուր շնչառական վարակների եւ մանկական նեյրոինֆեկցիաների հարցերով գիտական կոնֆերանս: Կոնֆերանսին հրավիրված է բժշկական գիտությունների թեկնածու Նատալյա Սկրիպչենկոն (ՌԴ), որը հանդես կգա դասախոսությամբ:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում գենետիկական բժշկության կենտրոնի բժիշկ-գենետիկաբան Գոհար Շահսուվարյանը նշեց, որ կոնֆերանսը նվիրված է շնչառական վարակների եւ նեյրովարակների ախտորոշման եւ ընթացիկ բուժման հարցերին:

Նրա խոսքով՝ այս թեման ընտրել են հայ բժիշկները, քանի որ շնչառական վարակների եւ նեյրովարակների խնդիրը մեր երկրում արդիական է, եւ այդ խնդիրներին նվիրված դասախոսություններն ու քննարկումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում մեր մասնագետների համար: Բնականաբար, մեր մասնագետները շատ բան գիտեն այդ խնդիրների մասին, սակայն գիտությունը երբեք տեղում չի կանգնում, այդ պատճառով փորձի փոխանակումն ու գիտելիքների թարմացումը միշտ էլ արդիական է, նշում է գենետիկաբանը:

Գոհար Շահսուվարյանը նաեւ նշեց, որ կոնֆերանսը կազմակերպվել է մանկաբույժների հայկական ասոցիացիայի ե ռուսաստանյան դեղագործական ընկերություններից մեկի կողմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է