• Latest news

Հայաստանում նկատելիորեն բարելավվել են վերարտադրողական առողջության ցուցանիշները

26 մարտի, 2015  14:32

Հայաստանում վերջին տաս տարիների ընթացքում նկատելիորեն բարելավվել են վերարտադրողական առողջության ցուցանիշները, եւ ԱՀԿ չափորոշիչներով՝ այս ոլորտում իրավիճակը կարելի է համարել ոչ ճգնաժամային: Այս մասին այսօր, մարտի 26–ին,  լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ասաց Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Նրա խոսքով՝ 2014 թվականին անցկացված վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ կանանց մոտ անպտղության ցուցանիշը կազմել է 14.8 տոկոս (4.3 տոկոս է կազմել առաջնային անպտղությունը, 10.5 տոկոս՝ երկրորդայինը):

Համեմատության համար նշենք, որ 2000 թվականին անցկացված առաջին հետազոտության ժամանակ անպտղության շատ բարձր ցուցանիշներ էին արձանագրվել՝ 31.9 տոկոս (3.4 տոկոս՝ առաջնային, 28,5 տոկոս՝ երկրորդային), տաս տարի անց, 2010 թվականին, ցուցանիշն արդեն կազմել էր 16.8 տոկոս (4.3 7 եւ 11.5 տոկոս):

Գայանե Ավագյանի խոսքով՝ ցուցանիշների այս աննախադեպ անկումը ( առնվազն երկու անգամ տաս տարվա ընթացքում) հնարավոր եղավ արձանագրել սեռավարակների կանխարգելման մի շարք պետական ծրագրերի, ինչպես նաեւ աբորտների ընդհանուր թվի նվազեցման շնորհիվ, ցուցանիշների բարելավմանը նպաստել են նաեւ հակաբեղմնավորիչ ժամանակակից  մեթոդների ներդրումը, ինչպես նաեւ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը:  Եվս մեկ կարեւոր ծրագիր է 15 տարեկան տղաների եւ աղջիկների համալիր բուժզննումը, որը վերարտադրողական ախտաբանություններ հայտնաբերելու նպատակ ունի:

ԱՀԿ տվյալներով՝ վերարտադրողական առողջության իրավիճակը ճգնաժամային է համարվում 15 տոկոս եւ ավել ցուցանիշի դեպքում, այնպես որ մեր երկրում իրավիճակը կարելի է համարել ոչ ճգնաժամային, նշեց Գ.Ավագյանը՝ հավելելով, որ ձեռք բերածով, այնումենայնիվ, բավարարվել պետք չէ:

«Այժմ կա կառավարության որոշում, որը հնարավորություն է տալիս անապահով ընտանիքներին եւս օգտվել վերարտադրողական օժանդակ ծառայություններից: Այս ծրագիրը նախատեսված է անապահով ընտանիքների համար, որոնք անապահովության 30 եւ ավելի միավոր ունեն», - նշեց մասնագետը:

Գ. Ավագյանը առանձնացրեց նաեւ «Արագիլ» հիմնադրամի գործունեությունը, որն օգնում է վերարտադրողական խնդիրներ ունեցող զույգերին: Հիմնադրամի գործունեության եւ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ Հայաստանում տարեկան 800-900 զույգ կարողանում է երեխա ունենալ, եւ սա, Գ.Ավագյանի խոսքով, տարեկան 40 000 երեխա ծնելիության մակարդակի ֆոնին շատ լուրջ ցուցանիշ է:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է