• Latest news

Հայաստանի դեղագործական ցուցահանդեսին ներկայացված է Բելառուսի, Ղազախստանի եւ Իրանի արտադրանքը

27 մարտի, 2015  18:48

Նմանատիպ միջոցառումները այն հարթակն են, որտեղ արտադրողները ճանաչում են միմյանց, եւ, իհարկե, ակտիվանում են գործնական կապերը պետությունների միջեւ: Այս մասին «Առողջապահություն եւ դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսի բացման արարողությանը ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն:

Նա նշեց, որ Բելառուսի արտադրողները մշտապես մասնակցում են այս ցուցահանդեսին, իսկ Բելառուսի եւ Հայաստանի միջեւ կապերը, հատկապես բժշկության ոլորտում, անընդհատ զարգանում են:

«ՄիքսԻնտերկապս» ընկերության ներկայացուցիչը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ նրանք եկել են ցուցահանդեսին շատ մեծ ակնկալի՝ներով: Այսօր Հայաստանում գրանցված է ընկերության արտադրանքը հանդիսացող 11 դեղորայք, եւ ընկերությունը հույս ունի ավելացնել տեսականին: Հայաստանում ընկերության հիմնական գործընկերներն են «Նատալի Ֆարմը» եւ «Վագա Ֆարմը»:

«Բելմեդպրեպարատ» ընկերությունը Հայաստանում ներկայացված է շատ վաղուց: ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, ինչպես նշեց  NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ընկերության վաճառքի բաժնի տնօրեն Իվան Պարչեւսկին, ընկերությունը մուտք է գործել հայկական շուկա:  Այս ցուցահանդեսից հիմնական սպասելիքը Հայաստան այլ դեղորայք ներկրելու հնարավորություն գտնելն է, քանի որ ընկերությունը 360 անուն ապրանքանիշ է թողարկում, իսկ այսօր Հայաստանում ներկայացված են ընդամենը 33-ը:

Ղազախստանի «Ակտյուբրենտգեն» ընկերությունից հայտնեցին, որ առաջին անգամ են մասնակցում այս ցուցահանդեսին եւ հույս ունեն միջոցառման ընթացքում նոր գործընկերներ գտնել՝ իրնեց ռենտգենյան սարքավորումները Հայաստան ներկրելու համար:

Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիաների նախարարությունը ցուցահանդեսին ներկայացրել ախատահանող նյութեր, ներարկման նյութեր, վիրահատարանների համար նախատեսված լամպեր, հիվանդանոցային մահճակալներ, ինչպես նաեւ մսի տեսակը որոշելու համար հատուկ սարքավորում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել