• Latest news

Երեւանում 5 կիլոմետրանոց բարեգործական մրցավազք տեղի կունենա

1 ապրիլի, 2015  16:41

Մայիսի 3-ին Երեւանում տեղի կունենա ավանդական դարձած 5 կիլոմետրանոց բարեգործական մրցավազքը՝ Run Yerevan 2015: Ինչպես նշեց NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանը, մրցավազքի հիմնական նպատակն է ավելի մասսայական դարձնել վազքն ու առողջ ապրելակերպը եւ օգնել մանկական ուղեղի կաթվածով տառապող երեխաներին:

Մրցավազքը կազմակերպվում է Cilicia Capital ընկերության եւ «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի կողմից  եւ տեղի կունենա Երեւանի բուսաբանական այգում (սկիզբը՝ 11.00-ին): Պլանավորվում է նաեւ մանկական մեկ կիլոմտերանոց մրցավազք անցկացնել: Առաջին երեք տեղ զբաղեցնողները կստանան հիշարժան նվերներ:

Մասնակցությունը մրցավազքին անվճար է: Բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Run Yerevan 2015 պաշտոնական խաղաշապիկները, որոնց վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի մանկական ուղեղի կաթված ունեցող երեխաների բուժման, ինչպես նաեւ օրթոպեդիկ կոշիկներ եւ հատուկ հաշմանդամային տեխնիկա ձեռք բերելու նպատակով:

«Այս միջոցառումը եւս մեկ հնարավորություն է մանկական ուղեղի կաթվածով երեխաներին լիարժեք ապրելու հնարավորություն տալու համար: Բացի այդ, պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ մարդիկ եւս մեկ անգամ կլսեն այդ մարդկանց գոյության մասին եւ գուցե, կսկսեն մտածել այս երեւույթի շուրջ», - նշեց Նարինե Մանուկյանը:

Միջոցառման այս տարվա կարգախոսն է «Օգնիր երեխաներին հանուն ավելի լավ ապագայի»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է