• Latest news

Ապրիլի 16-ին Հարվարդի համալսարանի մասնագետները հեմանգիոմաներ են հեռացնելու Երեւանում

6 ապրիլի, 2015  15:49

Ապրիլի 16-ին Երեւան է ժամանելու Հարվարդի համալսարանի մասնագետների մի խումբ: Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնում նրանք անվճար կհեռացնեն հեմանգիոմաները հիվանդների մաշկից հատուկ լազերային սարքավորումների միջոցով: Այս մասին լրագրողներին պատմեց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ բժիշկներն աշխատելու են ամբողջ օրվա ընթացքում եւ մոտավորապես 15 հոգի կկարողանա օգտվել առաջարկից եւ անվճար հեռացնել մաշկի այդ գոյացությունները: Այդ նպատակով պետք է զանգահարել կենտրոն եւ պայմանավորվել այցելության մասին, նշեց Խաչանուշ Հակոբյանը:

Հեմանգիոմաները մաշկային բնածին գոյացություններ են, որոնք բաղկացած են ինվոլյուցիայի ենթարկված էնդոտելիումային բջիջներից: Սովորաբար այդ գոյացությունները ի հայտ են գալիս կյանքի առաջին տարիներին կամ շաբաթներին եւ մեծանում 5-6 ամսիների ընթացքում: 12 ամիս անց գոյացության աճը դադարում է, եւ սկսվում է ինվոլյուցիան: Հեմանգիոմաների մեծ մասը վերանում է հիվանդի 12 տարին լրանալուց:

Սովորաբար նույնիսկ պահպանված հեմանգիոմաները ոչ մի անհանգստություն չեն պատճառում, սակայն տարիքի հետ դրանք երբեմն սկսում են խանգարել կամ պարզապես տգեղ տեսք ունենալ: Մեծ հեմանգիոմաներում կարող է տրոմբագոյացում տեղի ունենալ, որը սպառում է տրոմբոցիտների պաշարները եւ նվազեցնում արյան մակարդելիությունը:

Անհրաժեշտության դեպքում հեմանգիոմաները բուժում են պրոպրանոլոլի միջոցով կամ հեռացնում լազերի, ազոտի, միկրոալիքների կամ հերձադանակի օգնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել