• Latest news

Հազարավոր մարդիկ բուժվում են հոմեոպաթիայի միջոցով. Երեւանում մեկնարկել է 5-րդ կոնգրեսը

30 ապրիլի, 2015  14:38

Ամեն տարի ավելի քան 1000 մարդ Հայաստանում ամենատարբեր հիվանդություններից բուժվում է հոմեոպաթիայի՝ ոչ ավանդական բժշկության մեթոդներով, որոնք դեռ 250 տարի առաջ ստեղծել է Սամուել Հանեմանը։ Այս մասին ապրիլի 30-ին Երեւանում հոմեոպաթիայի 5-րդ կոնգրեսի բացման ժամանակ  հայտարարել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ այս մեթոդը բավական շատ հակառակորդներ ունի, այն այսօրվա դրությամբ աշխարհում շատ հանրահայտ է, իսկ Հայաստանում 2014թ.-ից լիցենզավորվում է եւ ընդգրկվել է նեղ բժշկական մասնագիտությունների ցուցակում։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային հոմեոպաթների հայկական ասոցիացիայի նախագահ Մարիամ Ղարաբաղցյանը, կոնգրեսին մասնակցելու են եկել բժիշկ հոմեոպաթներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Նեպալից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից եւ այլ երկրներից։ Նրանց թվում են հանրահայտ Դարիո Սպինեդին (Շվեյցարիա), ով զբաղվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժմամբ, մանկաբույժ Հերբերտ Փֆայֆերը (Գերմանիա), Թոմաս Բոնաթը (Գերմանիա), ով մի շարք գրքեր է հեղինակել եւ զբաղվում մտավոր հետամնացություն ունեցող երեխաների բուժմամբ, Սաբինա Ցիմերմանը, ով օգնել է հիմնադրել հոմեոպաթիան Հայաստանում, եւ այլք։ Նրանք բոլորը եկել են իրենց գիտելիքները եւ փորձը հայ մասնագետների հետ կիսելու նպատակով։

Կոնգրեսի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ով նշեց, որ հոմեպաթիան այսօր  դասավանդվում է բժշկական համալսարանում որպես հետդիպլոմային ուղղություն եւ մեծ կարեւորություն ունի, օրինակ, ընտանեկան բժիշկների համար, ովքեր կարող են դիմել այս այլընտրանքային մոթեդին, երբ այլ մեդոդներն անարդյունավետ են լինում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է