• Latest news

Հոմեոպաթիան պետք է ուսուցանվի նաեւ նախադիպլոմային կրթության ընթացքում - ռեկտոր

30 ապրիլի, 2015  17:39

Հոմեոպաթիան պետք է ուսուցանվի նաեւ նախադիպլոմային կրթության ընթացքում, որպեսզի ուսանողները՝ ապագա բժիշկները, հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ այս մեթոդի հետ եւ ցանկության դեպքում ընտրել այն որպես նեղ մասնագիտություն՝ հետդիպլոմային կրթություն ստանալիս: Այս մասին ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը՝ Հոմեոպատների 5-րդ կոնգրեսի բացման իր ելույթի ժամանակ:

Նա հիշեցրեց, որ 2014 թվականից կառավարության որոշմամբ հոմեոպաթիան ընդգրկվել է բժշկական նեղ մասնագիտությունների ցանկի մեջ եւ լիցենզավորվում է, իսկ բժշկական համալսարանում այն դասավանդվում է հետդիպլոմային կրթության շրջանակներում: Ցանկացած բժշկական մասնագիտույթուն, ռեկտորի խոսքով, բավական լուրջ կրթական գործընթացի կարիք ունի, եւ սահմանափակվել միայն հետդիպլոմային վերապատրաստմամբ բավարար չէ: Այդ պատճառով համալսարանի մասնագետներն այժմ մտածում են, թե ինչպես խորացնել հոմեոպաթիայի կուրսը եւ այն ավելի բազմապրոֆիլային դարձնել:

Եթե երկրում հոմեոպաթիան հաստատվում է որպես նեղ մասնագիտություն, ուսանողը իր ուսման ընթացքում պետք է հնարավորություն ստանա այդ մասնագիտությունը տեսնել, ծանոթանալ դրա հետ, որպեսզի նրա ընտրությունը հետդիմլոմային կրթության շրջանում «փակ աչքերով» չլինի, այլ լինի հիմնված իր կրթական ճանապարհին ստացած տպավորությունների վրա:

Միքայել Նարիմանյանը նշեց նաեւ, որ 200 տարվա պատմություն ունեցող գիտահեն բժշկական այս մեթոդը Հայաստանում ներդրվեց երկու անձանց՝ Մարիամ Ղարաբաղցյանի եւ Սաբինա Ցիմերմաննի նախաձեռնության շնորհիվ: Եւ այսօր տարեկան 1000-ից ավելի մարդիկ բուժվում են տարատեսակ հիվանդություններից հենց հոմեոպաթիայի օգնությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել