• Latest news

Երեւանում տեղի է ունենում հոգեկան առողջության միջազգային ֆորումը

12 մայիսի, 2015  17:41

Երեւանում տեղի է ունենում հոգեկան առողջության Միջազգային ֆորումը, որին մասնակցում է 45 մասնագետ աշխարհի 24 երկրներից: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության  գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ֆորումը հայ մասնագետներին հնարավորություն կտրամադրի ծանոթանալ այլ երկրների մասնագետների փորձին, նրանց պրակտիկայում ի հայտ եկող խնդիրներին եւ դրանց լուծումներին: Իսկ ահա երիտասարդ հոգեբանները հնարավորություն կստանան տեսնել այն մարդկանց, որոնց դասագրքերով հոգեբուժություն են ուսանել:

Ինչպես իր հերթին նշեց Սանոֆի դեղագործական ընկերության մատչելի բժշկության միջազգային ծրագրի փոխնախագահ Ռոբերտ Սեբբագը, այս ֆորումը, որին ներկա են եվրոպական, լատինոամերիկյան երկրների, Կենտրոնական Ասիայի երկրների, Մադագասկարի եւ մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ, համագործակցության հիանալի օրինակ է: Բացի այդ՝ հաշվի առնելով, որ վերջերս Հայաստանում տեղի են ունեցել Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ, բոլոր այս մասնագետների՝ այստեղ գտնվելը նաեւ հայ ազգի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի դրսեւորում է:

Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի նախագահ, Սոցիալական եւ հասարակական հոգեբուժության պրոֆեսոր Թոմաս Կրեյգը, նշեց նաեւ, որ ֆորումը մասնագետներին հնարավորություն կտրամադրի փորձի փոխանակում իրականացնել եւ շատ նոր գաղափարներ մշակել:

Մայիսի 14-ին ֆորումի շրջանակներում տեղի կունենա սիմպոզիում ՀՀ Առողջապահության նախարարության, Համաշխարհային սոցիալական հոգեբուժության ասոցիացիայի եւ Սանոֆի ընկերության միջեւ հուշագրի շուրջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է