• Latest news

Ին՞չ պետք է իմանալ թրոմբների մասին

30 հունվարի, 2014  16:49

Թրոմբոզը արյունատար անոթներում արյան մակարդուկների ձեւավորման բժշկական անվանումն է: Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ) սովորաբար տեղի է ունենում ոտքի խոշոր երակներից մեկում: ԽԵԹ կարող է առաջացնել ցավ եւ այտուցվածություն արյան մակարդուկի գոյացման հատվածում: Այդ հատվածը կարող է նաեւ կարմրել եւ շոշափման ժամանակ տաք լինել:

ԽԵԹ-ի ամենահաճախակի բարդությունը թոքային էմբոլիան է (խցանում), դա տեղի է ունենում, երբ մակարդուկը կամ նրա մի մասը պոկվում է եւ հայտնվում է թոքերի մեջ:  Թոքային էմբոլիայի ախտանիշները ներառում են  հեւոց եւ  հանկարծակի ցավ կրծքավանդակում, որն ավելի է սրվում խորը շնչառության ժամանակ:

Ահա խորանիստ երակներից խուսափելու մի քանի մեթոդ, որոնք առաջարկում է Քլիվլենդի կլինիկան:

Թողնել ծխելը, առողջ քաշ պահպանել եւ կանոնավոր մարզվել:

Եթե դուք երկարատեւ թռիչք եք իրականացնում կամ ժամերով նստած եք մնում՝ հատուկ զուգագուլպաներ կրեք, եւ հնարավորության դեպքում կանգնեք, տեղաշարժվեք կամ ֆիզիկական վարժություններ կատարեք:

ԽԵԹ ունեցող որոշ հիվանդներին բժիշկները արյունը ջրիկացնոց դեղեր են նշանակում՝ հետագա մակարդումը կանխարգելելու համար: Վարֆարինը կամ Կումարինը  տասնամյակների ընթացքում օգտագործվող դեղամիջոցներ են, բայց դրանց կիրառման ժամանակ դեղաչափի հսկողության համար անհրաժեշտ են արյան հաճախակի անալիզներ:

«Հիվանդները պետք է զրուցեն իրենց բժշկի կամ դեղագետի հետ՝ իմանալու համար սննդամթերքների եւ դեղամիջոցների հնարավոր փոխազդեցությունների մասին»- ասաց անոթաբանության մասնագետ Նաթալի Էվանսը:

Կանաչեղենի եւ այլ մթերքների մեջ պարունակվող վիտամիկն К կարող է խանգարել Կումադինի ազդեցությանը: Կա սննդամթերքների մեծ ցուցակ, որոնք դուք պետք է ուտեք միայն չափավոր քանակություններով, քանի դեռ ընդունում եք այդ դեղամիջոցները:

Լոռամրգին եւ նրանից պատրաստված տարբեր մթերքները, օրինակ, հյութը, կարող են ուժեղացնել Կումադինի ազդեցությունը, այդ պատճառով ավելի լավ է խուսափել դրանցից, քանի դեռ դուք ընդունում եք այդ դեղամիջոցը:

Արյունը ջրիկացնող նոր սերնդի դեղամիջոցները՝ ռիվարոքսաբանը (Xarelto), ապիկսաբանը (Eliquis) եւ դաբիգատրանը (Pradaxa) կարող են օգտագործվել ԽԵԹ կանխարգելման համաիր եւ չեն պահանջում արյան հաճախակի անալիզներ, ինչը նրանց ավելի հարմար է դարձնում:

Արյան մակարդման այս նոր սերնդի  դեղամիջոցները նաեւ ավելի քիչ բացասական փոխազդեցություն ունեն սննդամթերքների եւ այլ դեղամիջոցների հետ: Բայց եւ ավելի թանկ են, քան վարֆարինը,  եւ չունեն սպեցիֆիկ անտիդոտ արյունահոսությունների ժամանակ: Հիվանդները պետք է զրուցեն իրենց բուժող բժիշկների հետ այս դեղամիջոցների կիրառության առավելությունների մասին:

Եթե դուք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ եք  ընդունում, դուք չպետք է շատ ինտենսիվ սպորտով զբաղվեք, քանի որ դա կարող է վտանգավոր արյունահոսությունների հանգեցնել:

Բացի դրանից,  կտրվածքներ եւ կապտուկներ ստանալու վտանգն առկա է անգամ այնպիսի սովորական գործողությունների ժամանակ, ինչպիսիք են սափրվելը կամ այգում աշխատելը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել