• Latest news

Գիտնականները վերածրագրավորել են ցողունային բջիջները

31 հունվարի, 2014  11:55

Գիտնականները գտել են մկներից ստացած հասուն բջիջների վերածրագրավորման էժան եւ հասարակ մեթոդ, որպեսզի նրանք կրկին կարողանան վերադառնալ սաղմնային վիճակի, ինչը թույլ կտա նրանցից տարբեր տիպի հյուսվածքներ ստեղծել:

Համաձայն հետազոտության, որը գիտնականները ցողունային բջիջների բնագավառում բեկումնային են անվանել, ապագայում մարդկային բջիջները նույնպես հնարավոր կլինի նույն կերպ վերածրագրավորել: Դա վնասված բջիջների փոխարինման կամ հիվանդ եւ վնասված մարդկանց համար նոր օրգանների աճեցման ավելի պարզ եղանակ կլինի :

Լոնդոնի  Համալսարանական քոլեջի վերականգնողական բժշկության մասնագետ Քրիս Մեյսոնը, ով մասնակցություն չի ունեցել այս աշխատանքին, ասաց, որ այս մոտեցումը պլյուրիպոտենտ բջիջների ստեղծման համար  «ամենա հասարակ, ամենա էժան եւ արագ մեթոդն է եղել»:

Վերջերս գիտնականները բացահայտել են, որ սթրեսից հետո բջիջները պահպանվում եւ վերականգնվում են՝ բնական վերադարձի ուղիով վերադառնալով սաղմնային ցողունային բջիջներին բնորոշ վիճակի, հաղորդում է Newsmax Health-ը:

Ցողունային բջիջները օրգանիզմի մասնագետ-բջիջներ են, որոնք ունակ են վերափոխվել մնացած բոլոր բջիջների: Գիտնականներն ասում են, որ օգնելով հյուսվածքների վերականգնմանը, նրանք կարող են առաջարկել պայքարի մեթոդներ այնպիսի հիվանդությունների համար, որոնց համար ներկայումս միայն սահմանափակ բուժում գոյություն ունի, ներառյալ սրտի հիվանդությունները, Պարկինսոնը եւ ինսուլտը:

Գոյություն ունի ցողունային բջիջների երկու հիմնական տիպ՝ սաղմնային՝ ստացված սաղմից  եւ հասուն կամ պլյուրիպոտենտ, որոնք վերցվում են  մաշկից կամ արյունից եւ կրկին վերածրագրավորվում ցողունային բջիջների:

Քանի որ սաղմնային ցողունային բջիջների հավաքագրումը պահանջում է մարդու սաղմի քանդում վնասում, այս մեթոդիկան առաջացրել է աբորտի հակառակորդների բողոքը, ինչպես նաեւ էթիկական բնույթի տարբեր հարցերի պատճառ է դարձել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել