• Latest news

Համակարգչային տոմոգրաֆիան կարող է վնասել ԴՆԹ բջիջները

24 հուլիսի, 2015  22:46

Համակարգչային տոմոգրաֆիան կարող է բջջային մակարդակով վնաս հասցնել: Այդ պատճառով բժիշկներին խորհուրդ է տրվում այս հետազոտության անհրաժեշտության դեպքում նվազագույնի հասցնել ռադիացիան: Այս մասին է ասվում Stanford University School of Medicine-ի հետազոտությունում:

Ինչպես նշեց հետազոտության հեղինակ Պատրիսիա Նգուենը վերոնշյալ կենտրոնից, ՀՏ-ն կարող է շատ օգտակար լինել ախտորոշումն անելիս և բժշկին պացիենտին վերաբերվող  տվյալներ տրամադրել, սակայն պետք չէ մոռանալ, որ այդ դեպքում պացիենտը ենթարկվում է ռադիացիայի ազդեցության:

Նախկինում իրականացրած հետազոտությունները ցույց տվեցին, որ ռադիացիան, որը պացիենտը ստանում է ՀՏ-սկանավորման ժամանակ, դժվար թե գերազանգի առօրյա կյանքում ստացած ռադիացիան: Մեծ դեր է խաղում նաև քաշն ու մարդու սրտի ռիթմը: Եթե նա խնդիրներ ունի սրտի ռիթմի հետ, բժիշկերը դժվար թե կարողանան նորագույն սարքավորումներ օգտագործել, ինչի արդյունքում հիվանդն ավելի շատ ռադիացիա կստանա:

Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 67 այն հիվանդների արյան նմուշները, որոնք ՀՏ-անգիոգրամա են անցել՝ դրանից առաջ ու հետո: Պարզվեց, որ սկանավորումից հետո ԴՆԹ-ն վնասվում, իսկ բջիջներն էլ՝ մահանում էին: Սակայն լավ լուրը կայանում է նրանում, որ վնասված բջիջների մեծ մասը կամ վերականգնվում էր կամ սպանվում օրգանիզմի կողմից: Կարող է արդյոք այս վնասվածքը ավելի հավանական դարձնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, հայտնի չէ:

«Շատ դժվար է հետևել ամեն բջջին և պարզել, ինչ է կատարվում դրա հետ և վերածվում է այն արդյոք քաղցկեղային բջջի ժամանակի ընթացքում: Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով սա չի կարելի անել», - նշեց բժիշկ Նգուենը:

Առայժմ գիտությանը հայտնի չէ, ինչ է կատարվում վնասված բջիջների հետ, որոնք չեն վերականգնվել ու չեն սպանվել: Սակայն, ամեն դեպքում, բջիջների կորուստը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել: Օրինակ, եթե տարեց մարդիկ կորցնում են իմունային T-բջիջները, նրանց մոտ աճում է ինֆեկցիաների ռիսկը:

Ամեն դեպքում, պետք է հավելյալ ուսումնասիրություններ իրականացնել՝ պարզելու համար, թե ինչին է, ի վերջո, հանգեցնում ՀՏ-սկանավորումը և կարելի է արդյոք քայլեր ձեռնարկել և զերծ պահել պացիենտին հարավոր բարդացումներից:

Այս հետազոտության մասին է հայտնում Journal of the American College of Cardiology: Cardiovascular Imaging-ը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել