• Latest news

Յուղոտ ձուկը պաշտպանում է հոգեկան խանգարումներից

12 օգոստոսի, 2015  21:48

Ձկան յուղը կարող է երկարաժամկետ պաշտպանություն ապահովել հոգեկան հիվանդություններից, պարզել են Մելբուրնի համալսարանի հետազոտողները։

Այն երիտասարդները, որոնք Օմեգա -3 յուղային թթուներով սննդային հավելումներ են ընդունում, ավելի քիչ են ենթակա շիզոֆրենիա ձեռք բերելու վտանգին, համարում են ավստրալացի գիտնականները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հոգեկան հիվանդությունների վտանգին ենթակա մարդիկ յուղային թթուներ ընդունելու դեպքում իրենց կյանքի հետագա յոթ տարիների ընթացքում չորս անգամ պակաս են բախվում հոգեգարության դրվագներ ունենալու վտանգին։ Ընդ որում, նման արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը երեք ամիս ընդունել Օմեգա- 3 յուղային թթուներ։

Գիտնականների կարծիքով պատանիների եւ երիտասարդների կողմից ձկան յուղի ընդունումը զգալիորեն կրճատում է հոգեկան խանգարումների զարգացման վտանգը։ Թերապիայի ուրիշ ոչ մի տեսակ, ներառյալ հատուկ դեղամիջոցները, նման երկարաժամկետ պաշտպանություն չի ապահովում դեղամիջոցի ընդունումը դադարեցնելուց հետո։ Ավելին, հակահոգեմետ դեղերի որոշ տեսակներ  երկրորդական լուրջ հետեւանքներ են ունենում, ներառյալ՝ քաշի ավելացում և սեռական խնդիրներ։

Ի տարբերություն դրա, Օմեգա- 3 յուղային թթուներով դեղերը գիտությանը հայտնի ոչ մի երկրորդական հետևանք չեն ունենում։ Այդ թթուները հանդիպում են նաեւ սաղմոն, թյունիկ, սարդին եւ այլ յուղոտ ձկների մեջ, այնպես որ հնարավոր է վերոհիշյալ յուղի ընդունումն ավելացնել ձկնային սննդակարգի միջոցով։ Գիտությանը վաղուց հայտնի է, որ այդ ձկները մարդուն պաշտպանում են սրտային հիվանդություններից եւ քաղցկեղից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է