• Latest news

«Նարինե»՝ կարելի է արդյոք մանուկներին պրոբիոտիկներ ընդունել

6 փետրվարի, 2014  18:21

Մասնագետները  տարակարծիք են այն հարցի շուրջ, թե ո՞ր տարիքից կարելի է սկսել օգտագործել հայկական արտադրության կաթնաթթվային մթերք «Նարինեն»:  «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի  ընդհանուր մանկաբուժության բաժանմունքի  վարիչ Զոհրաբ Խանիկյանցի կարծիքով, ոչ մի դեպքում չի կարելի «Նարինե» տալ մինչեւ ութ ամսական երեխաներին, մինչդեռ դեղագետներն ու պրոբիոտիկների արտադրողները կարծում են, որ «Նարինեն» կարելի է օգտագործել ցանկացած տարիքում:

Հիշեցնենք, որ NEWS.am Medicine-ի հետ զրույցում Զոհրաբ Խանիկյանցը ասել է, որ  համաձայն արեւմտյան մի հետազոտության, երկու ամիս միայն «Նարինե» ընդունող երեխաների մոտ աղե-ստամոքսային համակարգում արյունահոսություններ են առաջացել: Հենց այս պատճառով մանկաբույժի կարծիքով «Նարինեն» կարելի է տալ միայն ութ ամսականից բարձր երեխաներին, ընդ որում, եթե դրա համար հստակ ցուցումներ կան:

Հայաստանում «Նարինե» արտադրող «Պանացեա» ՓԲԸ  տնօրեն Անի Թորոսյանը հայտնեց, որ ընկերության 15 տարիների գործունեության ընթացքում ոչ մի անգամ նման գանգատներ չեն ստացել եւ երբեք չի լսել, որ ինչ-որ մեկի մոտ այս պրոբիոտիկի ընդունումից հետո գանգատներ առաջանան:

Թորոսյանի խոսքով, շատ հետազոտություններ են իրականացվել այն բանից հետո, երբ Երզնկյանը ստեղծել է «Նարինեն», եւ նրանք բոլորն էլ ցույց են տվել, որ երեխաներին կարելի է եւ պետք է օգտագործել այս մթերքը: «Այն լավացնում է կալցիումի  յուրացումը եւ անկախ տարիքից դրական է ազդում երեխայի առողջության վրա», - նշել է Թորոսյանը:

Դեղագետ Մարինա Մինասյանը իր հերթին նշել է, որ մինչեւ 6 ամսական երեխաներին չի կարելի օգտագործել «Նարինեի» այն տեսակները, որոնք պարունակում են մեկ տեսակից ավելի շատ մանրէներ, մինչդեռ միայն լակտոբացիլների պարունակությամբ պրոբիոտիկները կարելի է օգտագործել ծննդյան օրվանից քառասուն օր անց:

Մինասյանը նաեւ նշել է, որ «Նարինե» պրոբիոտիկը պետք է անպայման մտնի արհեստական սնուցում ստացող երեխաների սննդակարգի մեջ, քանի որ նրանց ավելի շատ են անհանգստացնում գազագոյացումը եւ այլ աղիքային խնդիրները:  Սա, իհարկե, չի նշանակում, որ պրոբիոտիկները կարող են փոխարինել կրծքի կաթը կամ արհեստական սնունդը: «Ցանկացած երեխայի համար լավագույն սնուցումը կրծքի կաթն է, իսկ եթե մայրը ինչ-որ պատճառներով չի կարող կերակրել երեխային, ապա նա պետք է արհեստական խառնուրդներ ստանա, - ասաց Մինասյանը, - «Նարինեն» կարելի է տալ միայն որպես հավելյալ սնունդ, բայց կերակրել երեխային միայն դրանով, իհարկե, չի կարելի»:

Դեղագետի խոսքով, «Նարինեի» թույլատրելի քանակը կախված է երեխայի տարիքից, եւ եթե երեխային տալ ճիշտ այնքան պրոբիոտիկ, որքան անհրաժեշտ է, ամեն-ինչ լավ կլինի:

Ավելի հստակ տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն պրոբիոտիկ է կարելի տալ կոնկրետ երեխային, կարող է ասել միայն մանկաբույժը: Սակայն մի պնդման հետ ոչ մի մասնագետ չի վիճում՝ ամեն ինչի մեջ պետք է չափ իմանալ, այդ դեպքում ո՛չ «Նարինեն», ո՛չ այլ դեղամիջոց վնաս չի հասցնի:

Հիշեցնենեք, որ «Նարինեն» մանրէներ պարունակող կաթնաթթվային մթերք է, որը, մասնագետների կարծիքով, օգնում է թունավորումների, դիսբակտերիոզի, աղիքային հիվանդությունների ժամանակ, ինչպես նաեւ դրական է ազդում իմունային համակարգի վրա: Այս դեղամիջոցը ստեղծել է Հայաստանում տեխնիկական միկրոկենսաբանության հիմնադիր, հայ գիտնական Լևոն Երզնկայնը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել