• Latest news

Հորմոնալ հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ բարձրացնում են սեռավարակների վտանգը

4 սեպտեմբերի, 2015  15:27

Հորմոնալ հակաբեղմնավորիչների որոշ տեսակներ ՝ թե հաբերը, թե ներարկումները, ճնշում են հեշտոցի իմունիտետը ՝ դրանով իսկ բարձրացնելով սեռական վարակներով, մասնավորապես ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը: Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է mBio ամսագրում, եւս մեկ անգամ ապացուցել է սեռավարակներով վարակվելու վտանգի բարձրացման եւ հորմոնալ հակաբեղմնավորիչների միջեւ կապը:

Բժշկուհի Ֆաինա Ֆիչորովան ու նրա գործընկերները հետազոտել են 18-35 տարեկան 823 ՄԻԱՎ – բացասական կանանց արգանդի վզիկից վերցված քսուկը: Կանանց բաժանել են երեք խմբի . առաջին խմբում այն կանայք էին, ովքեր հորմանալ հակաբեղմնավորիչների ներարկումներ են արել, երկրորդում ՝ նրանք ովքեր էստրոգեների ու պրոգեստերոնի հիման վրա հակաբեղմնավորիչ հաբեր են ընդունել, իսկ երրորդ խմբում նրանք էին, ովքեր առհասարակ հորմոնալ հակաբեղմնավորիչ չէին ընդունել:

Հետազոտության վերջում շուրջ 200 մասնակից կին արդեն վարակվել էր ՄԻԱՎ-ով:

Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման ամերիկյան կենտրոնի մասնագետների խոսքով՝ ՄԻԱՎ-ով ախտահարման վտանգը պայմանավորված է փոխանցման ճանապարհով. արյան փոխներարկումների դեպքում վտանգը շատ բարձր է, երկրորդ տեղում ՝ անալ սեքսը: Իսկ ահա հեշտոցային սեքսի միջոցով վարակվում է ՝ վարակված տղամարդու հետ սեռական կապ ունեցող 10 000 կանանցից միայն 8-ը: Այս թիվն իհարկե, հաշվի չի առնում այն գործոնները, որոնք բարձրացնում են վարակի ռիսկը ( օրինակ մեկ այլ սեռավարակի առկայությունը ), ոչ էլ այն գործոնները, որոնք պաշտպանում են դրանից ( օրինակ պահպանակի գործածումը ): Համարվում է, որ հեշտոցի միկրոֆլորան ինչ- որ չափով պաշտպանում է վարակներից, դրա համար էլ վագինալ սեքսի միջոցով վարակման հավանականությունն, ամեն դեպքում, ավելի ցածր է:

Իսկ բժշկուհի Ֆիչորովայի հետազոտությունը ցույց է տվել, որ հորմոնալ հակաբեղմնավորիչները թուլացնում են հեշտոցի տեղական իմունիտետը: Բայցեւայնպես, սեռավարակով կամ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը ավելանում է ոչ բոլորի մոտ, այլ միայն նրանց մոտ, ովքեր այսպես ասած ժառանգական հակում ունեն:

Հետազոտողների խոսքով ՝ հասկանալով կանանց իմունիտետի վրա հորմոնալ հակաբեղմնավորիչների ներգործության մեխանիզմը , հնարավոր կլինի խուսափել հակաբեղմնավորիչների անցանկալի կողմնակի էֆֆեկտներից ու բարելավել միլիոնավոր կանանց կյանքի որակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։