• Latest news

Հիպնոսը սթրեսի դեմ՝ շատ հայտնի մարդկանց սիրելի մեթոդը

8 փետրվարի, 2014  16:34

Բրիտանական հոգեբանական  միությունը հիպնոսը պաշտոնապես հայտարարել է սթրեսի, տագնապի, ցավի, անքնության, գրգռված աղու համախտանիշի եւ միգրենի վերացման ապացուցված թերապեւտիկ մեթոդ:

Սերտ փոխկապակցված լինելով հոգեբանության հետ, հիպնոսն ավելի մեծ տարածում է ստանում գիտակցության եւ մարմնի ավելի  լայն ոլորտներում: Հարվարդի գիտնականները բացահայտել են, որ վիրահատական միջամտության ժամանակ հիպնոսի ենթարկված հիվանդներն ավելի քիչ բարդություններ են ունեցել,  նրանց ավելի քիչ հետվիրահատական վերականգնողական միջամտություններ եւ դեղերն են պետք եղել, տեղեկացնում է Fox News-ը։

Շատ հայտնի մարդիկ՝ Մեթ Դեյմոնը, Թայգեր Վուդսը, Անդրե Աղասին եւ ֆերջին այս կամ այն պատճառով ենթարկվել են հիպնոթերապիայի՝ ծխելը թողնելու համար, ուշադրության կենտրոնցումը լավացնելու եւ նիհարելու համար:

Այնուամենայնիվ, մարդկանց միայն երեք քառորդն է ենթարկվում հիպնոսի: Եւ ոչ այն պատճառով, որ  դյուրահավետ են կամ հնազանդ, ասել է Ստենֆորդի բժշկական դպրոցի  հոգեբուժության եւ վարքագծային գիտությունների պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Դեվիդ Շպիգելը: Հակառակը՝ 2012թ-ին Շպիգելի թիմի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ հեշտությամբ հիպնոսի ենթարկվող մարդկանց մոտ ակտիվանում է որոշումների ընդունման համար պատասխանատու  ուղեղի կատարողական- վերահսկող հատվածը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել